ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ
Դեռեւս մեկ ամիս էլ չի անցել այն օրվանից, երբ Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահնների հերթական հանդիպումը: Այն, որ դրանից հետո ազերիները սկսեցին նաեւ հայկական ուղղաթիռներ խփել, իհարկե, ցույց է տալիս, թե որքանով են նրանք ազնիվ բանակցային սեղանի շուրջ: Բայց չէ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շարունակում է խաղաղասեր խաղալª այս անգամ էլ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները պատրաստ են եւ արդեն պետք է աշխատել խաղաղության համաձայնագրի կայացման համար: Եվ ահա թե ինչ են մտածում հայաստանյան փորձագետները նման հայտարարությունների մասին:
Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց.
- Ճիշտ էª Ադրբեջանի արտգործնախարարությունը նախարարի մակարդակով հնչեցրել է այսպես կոչված խաղաղության ծրագրի նախապատրաստման կարեւորության մասին հայտարարություն: Սակայն նախօրեին մենք ականատես եղանք, թե ինչպես է Ադրբեջանն իրականում նախապատրաստում խաղաղության մեծ պայմանագիրը. զորավարժությունների նախապատրաստվող հայկական ուղղաթիռը խոցելով: Եվ, առհասարակ, երբ Ադրբեջանը խոսում է խաղաղության նախապատրաստման մասին, ուրըմն նա լայն թափով նախապատրաստվում է նոր սադրանքների: Ադրբեջանն այսպիսի հայտարարություններով փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը եւ օգտվելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի ճգնաժամից` ռազմական ճանապարհով ցանկանում է լուծել արցախյան հարցը: Նրանք հույս ունեն, որ Հայաստանը քանի դեռ պաշտոնապես չի անդամակցել ԵՏՄ-ին, ապա սա պատրազմ վերսկսել ամենաբարենպաստ ժամանակաշրջանն է:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ մեկնաբանեց.
- Մամեդյարովի խաղաղության պատրաստ լինելուն մենք ականատես եղանք: Նրանց խոսքը եւ այդ խոսքի պրակտիկ գործողությունները միմյանց հակասում են: Սա Ադրբեջանի այն հերթական հայտարարությունն է, որով ցանկանում են "երեւալ" Արեւմուտքում. այսպիսի հայտարարությունները արեւմտյան ականջների համար են: Մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը խաղաղության պատրաստ չէ եւ իրեն բաժին հասած ճանապարհը պատրաստ չէ անցնել խաղաղությամբ:
ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ փաստեց, որ այս հարցի շուրջ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն տվել է իր մեկնաբանությունը, որից հետո որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է աշխատել իր հնչեցրած խաղաղության համաձայնագրի վրա:
1. Ադրբեջանը ոչ մի դեպքում Ղարաբաղի հետ ներկայիս սահմաններով հաշտության չի գնա -62%:
2. Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրի այն ժամանակ, երբ հայկական զորքերը մոտենան Բաքվին -19%:
3. Եթե աշխարհն իրականում պարտադրի, Ադրբեջանը նոր միայն համաձայնագիր կստորագրի -17%:
4. Դժվարանում եմ պատասխանել -2%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

