50 ՀԿ ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԵԼՈՎ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻՆ` ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ԳՐԱՆՏԱԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-1650 ՀԿ ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԵԼՈՎ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻՆ`
ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ԳՐԱՆՏԱԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Օրերս տեղի ունեցավ "Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները եւ համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի ձեւավորումը" թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, հոգեւորականներ, խմբագիրներ եւ ընդհանրապես ազգային արժեհամակարգի պահպանմանն ու պաշտպանմանը կողմնակից տարբեր ոլորտներում ծանրակշիռ խոսք ունեցող անձինք:
Քննարկման ժամանակ մի քանի տասնյակ ՀԿ եւ երկու կուսակցություն դատապարտեցին "Իրավունք" թերթի, նրա գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի եւ մտավորականների դեմ գրանտակեր կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական հետապնդումները` համասեռամոլության մասին իրենց բացասական կարծիքը արտահայտելու համար, որը ոչ այլ ինչ է, քան մարդկանց խոսքի ազատության իրավունքի ոտնահարում:
Իսկ վերջում ներկաները ընդունեցին մի բանաձեւ, որտեղ մասնավորապես ասված էր. "Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության անվան տակ գործող արեւմտյան միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ որոշ երկրների պետական ֆոնդերի կողմից ֆինանսավորվում ու գործում են բազմաթիվ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպություններ, որոնց գործունեությունը խարխլում է հայ ժողովրդի հոգեւոր հիմքերը: Այդ ոչ կառավարական կազմակերպությունների նպատակներն ու խնդիրներն են արժեզրկել ընտանիքի ինստիտուտը, ավանդական հոգեւոր արժեքները եւ տարածել այլասերում: Մենք դատապարտում ենք վերոնշյալ կազմակերպությունների կողմից լրագրողների, մշակութային գործիչների, ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների հանդեպ սանձարձակ հետապնդումները, որոնք նպատակ ունեն ոչնչացնել Հայաստանում կարծիք արտահայտելու, մամուլի ու խոսքի ազատության իրավունքը":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

