"ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է` ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՆԵԼ ՄԵԿ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ"
Արխիվ 12-16ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՆԵԼ ՄԵԿ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ"
Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ դատավոր լինելու հավակնորդ փաստաբաններից մեկը` Արա Ղազարյանը, "Կոնգրես" հյուրանոցում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ համեմատել էր համասեռամոլներին եւ Ցեղասպանության ենթարկված հայերին: Ա. Ղազարյանի այս անհեթեթ համեմատության մասին "Իրավունքը" խոսեց "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի տնօրեն Լեւոն Բաղդասարյանի հետ: Նրա խոսքով` իրավաչափ չէ եւ սխալ է, երբ այդպիսի համեմատություններ են անում, առավել եւս, Ցեղասպանության ենթարկված հայի ժառանգները. "Արա Ղազարյանի հետ երկար տարիներ եղել ենք իրավապաշտպան ոլորտում, այս տարիների ընթացքում բավականին իրավական դժվարություններ ենք միասին հաղթահարել, ինչպես մենք, այնպես էլ մեր սերնդի շատ իրավապաշտպանններ: Իրավական հարթության վրա այն, ինչ այսօր հանրային փաստ է, ժամանակին իրավապաշտպանների կողմից որդեգրել ենք երկար եւ չարքաշ աշխատանքի արդյունքում",- ասաց ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ եւ նշեց. "Եթե այսօր աշխարհում Հոլոքոստի մասին բացասական արտահայտվողները ենթարկվում են քրեական պատասխանատվության, ապա Հայոց ցեղասպանությունը եվրոպական շատ երկրներում չի դիտվում այն հարթության վրա, ինչ Հոլոքոստը: Ես որպես իրավապաշտպան, եւ ինձ նման շատերը, բարձրաձայնում ենք աշխարհի երկակի ստանդարտների մասին: Անթույլատրելի է` փոքրամասնությունների գործառույթները եւ տեղի ունեցած փաստը` Հայոց ցեղասպանությունը, դնել մեկ հարթության վրա եւ համեմատել":
Ըստ Լեւոն Բաղդասարյանի եթե Արա Ղազարյանը եվրոպական արժեքների կրողն է, ապա ինքը` որպես իրավապաշտպան կրողն է եվրոպական շատ արժեքների, բայց միեւնույն ժամանակ բարձրաձայնում է նաեւ աշխարհի երկակի ստանդարտների մասին.
Անդրադառնալով եվրոպասեր փաստաբանի կողմից արած այն հայտարարությանը, թե փոքրամասնությունների նկատմամբ Հայաստանում ցուցաբերում են անհանդուրժողականություն, Լ. Բաղդասարյանն ընդգծեց. "Այն բանից հետո, երբ "Իրավունքը" շահեց դատական հայցը, որոշ անձանց մոտ թյուր կարծիք ձեւավորվեց, որ սեռական փոքրամասնություններին չեն հանդուրժում... Սա բնավ այդպես չէ, քանի որ պետք է տարբերակել ազատ մամուլն` անհանդուրժողականության վերաբերմունքից: Մասնավորապես, երբ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները հայտնեցին իրենց կարծիքը Կոնչիտայի մասին, իսկ սեռական փոքրամասնությունները հակադարձեցին նրանց եւ քննադատեցին, սա ես դիտարկեցի որպես ազատ կարծիք: Իսկ երբ լրագրողն է արտահայտում իր կարծիքը, այդ դեպքում այն ոչ թե պետք է դիտել անհանդուրժողական վերաբերմունք, այլ պետք է դիտարկել ազատ մամուլի հետ կապված գործառույթ",- մեկնաբանեց Լ. Բաղդասարյանը, ընդգծելով. "Եթե տվյալ իրավապաշտպանն արտահայտել է իր կարծիքը, սա ընդամենը կարծիք է, յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը հայտնել":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

