ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԻՊ-Ի ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Արխիվ 12-16

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԻՊ-Ի ՈՒ
ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ


Նոյեմբերի 10-ին օմբուդսմեն, իսկ հայերեն ասած` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ մտքեր փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների շուրջ, ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Սակայն, ընդհանրապես մարդու իրավունքների վերաբերյալ մտքեր փոխանակելով` գործը չի ավարտվել, եւ անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգին, մասնավորապես` Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության եւ Քննչական կոմիտեի գործունեությանը:
Հարց է ծագում, ինչ գործ ունի օտար պետության կառավարության ներկայացուցիչը, մեր երկրի իրավական համակարգի հարցերը քննարկելու հետ: Եվ արդյոք ինչու է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Անդրեասյանը օտար դիվանագետի հետ քննարկում Հայաստանի իրավական համակարգի խնդիրները: Հասկանալի կլիներ, եթե Կ. Անդրեասյանը ԱՄՆ-ի դեսպանի հետ քննարկեր ԱՄՆ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը Հայաստանում, եթե այդպիսիք կան: Հասկանալի կլիներ նաեւ, եթե Անդրեասյանը Հայաստանի պետական համակարգի խնդիրները քննարկեր ԱՄՆ-ից կամ օտար այլ երկրից ժամանած ոչ պաշտոնյայի հետ` ասենք, հայտնի իրավապաշտպանի, փաստաբանի, գիտնականի կամ մտավորականի հետ, բայց ոչ օտար երկրի կառավարության ներկայացուցչի հետ: Ավելին, մեր օմբուդսմենը Հեֆերնի ուսին լացել է "սահմանափակ ռեսուրսների" իր սիրած թեմայով, եւ խիստ արժեւորել "ԱՄՆ դեսպանության դերը` Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում": Այսինքն, մենք` հայերս, ինքներս չենք կարողանում ժողովրդավարական արժեքներ ամրապնդել ու մեր մարդկանց իրավունքները պաշտպանել: Եվ եթե չլինեն այս կամ այն, ու հատկապես ԱՄՆ-ի դեսպանատունը, ապա այդպես էլ անհաղորդ կմնայինք ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Թե ինչ նպատակ է հետապնդում Կարեն Անդրեասյանի շողոքորթումը ԱՄՆ դեսպանի առաջ, ինչպիսի կարիերային աճ, կամ այլ բլիթներ է նա ակնկալում, կարելի է միայն ենթադրել: Սակայն պետք է կոչ անել մեր ՄԻՊ-ին` անձնային կարիերայից ավելի բարձր դասել ազգային արժանապատվությունը, սեփական պետության ու հասարակության պատիվը:
Մեր դատախազությունը եւ քննչական մարմինները իսկապես ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են մարդու իրավունքների հետ, սակայն դրանք պետք է քննարկել մեր երկրի եւ ոչ օտար պաշտոնյաների հետ: Իսկ, օրինակ, պարոն դեսպանի հետ կարելի էր քննարկել Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց ժառանգների իրավունքների ոտնահարումները` սկսած նրանց կյանքի իրավունքի ոտնահարումից, վերջացրած կրոնի ազատության եւ գույքային իրավունքների ոտնահարումից: Կարելի էր քննարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների ոտնահարումը, որոնց մերժվում է ոչ միայն ունենալ ինքնորոշման իրավունք, այլեւ Ադրբեջանի կողմից արգելված է անգամ ազատ տեղաշարժվելու իրավունքը` քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքով: Եվ ադրբեջանական հերթական սադրանքը` ուսումնավարժանքային թռիչքի պահին հայկական ուղղաթիռը ոչնչացնելը հենց այն ապացույցն է, որ ադրբեջանցիների մարդակերական սպառնալիքները դատարկ խոսքեր չեն: Պարոն դեսպանի հետ կարելի էր քննարկել նաեւ Ադրբեջանում ցեղասպանության ենթարկված հայության մարդու իրավունքների հարցը, կամ ադրբեջանցիների մոտ գերի ընկնող հայ գյուղացիների իրավունքների հարցը, կամ Սիրիայում եւ Իրաքում ապրող հայերի մարդու իրավունքների հարցը: Սակայն այդ հարցերը մնացին վերոհիշյալ հանդիպման օրակարգից դուրս:
Ի դեպ, հենց ԱՄՆ-ում կան բազմաթիվ խնդիրներ` մարդու իրավունքների հարցի վերաբերյալ: Հենց այս օրերին, ըստ Zeit թերթի, ԱՄՆ իշխանությունները խոստովանեցին ՄԱԿ-ի տանջանքների դեմ կոմիտեի առջեւ, որ "անցել են սահմանը" 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո` քննչական գործողությունների ընթացքում: Ժնեւում հանդես գալով կոմիտեի առջեւ` ԱՄՆ կառավարության մամլո քարտուղար Մերի ՄակԼեոդը հայտնեց. "Մենք անցել ենք սահմանը եւ վերցնում ենք մեր վրա պատասխանատվությունը... Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո մենք ցավոք ոչ միշտ էինք մնացել հավատարիմ սեփական սկզբունքներին": ՄԱԿ-ի կոմիտեի սույն թվականի նոյեմբերի 12-ին Ժնեւում աշխատանքը մեկնարկեց մի շարք քննադատական դիտարկումներից` ԱՄՆ ղեկավարության հասցեին: Այդպիսի հարցերի շարքում են յուվենալ արդարադատության, բանակում սեռական բռնությունների, բանտերում մահացությունների ու ինքնասպանությունների աճի հարցերը: Ավելին, ՄԱԿ-ի կոմիտեն Ամերիկայի իշխանություններից պարզաբանումներ է խնդրել այն տեղեկատվության կապակցությամբ, որ կասկածյալների հանդեպ ԿՀՎ-ն կիրառում էր հոգեբանական ճնշման մեթոդներ, մասնավորապես` սեռական նվաստացմամբ, քննության ընթացքում շների օգտագործմամբ, խեղդելու տեսարանների իմիտացիայով եւ այլ մեթոդներով: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի կոմիտեն կոչ է արել ԱՄՆ-ին թույլ տալ ՄԱԿ-ի տանջանքների հարցով հատուկ զեկուցողներին այցելել Գուանտանամո տխրահռչակ բանտը:
Ի դեպ, վերոհիշյալ քննարկումը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը` ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ: Դեռ այս տարվա օգոստոսին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակայնորեն խոստովանեց, որ սեպտեմբերի 11-ից հետո ամերիկյան հատուկ ծառայությունները տանջանքներ էին կիրառում կասկածյալների նկատմամբ: Սակայն այդպես էլ հայտնի չդարձան տանջանքների կիրառման մեջ մեղավորները, եւ թե ինչ պատասխանատվության են նրանք ենթարկվել:
Սակայն, դժվար թե, մեր օմբուդսմենը խիզախություն ունենար վերոհիշյալ հարցերը տար պարոն Հեֆերնին:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում