ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԻ ԴՐԴԵԼՆ ԷՐ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԻ ԴՐԴԵԼՆ ԷՐ


Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի ոչնչացման փաստն իհարկի լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս: Թեկուզեւ նրանով, որ 1994-ից ի վեր, երեւի թե առաջին անգամ գործադրվեց զենիթահրթիռային զինտեխնիկա, այն էլª կոնկրետ թիրախի դեմ ուղղված: Այսինքն ասել, թե դա պատակահանություն էր, իհարկե, միամտություն կլիներ: Առավելեւս, որ աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ նաեւ փաստեր, որոնք իրենց հերթին են բավականին հեռուն տանող մտորումների տեղիք տալիս:

ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ ՓԱՍՏՆ ԱԿՆՀԱՅՏ Է

Այդ փաստերից ամենաէականը, թերեւս, ուղղաթիռի ոչնչացման պահը պատկերող տեսագրությունն է (կա վարկած, որ դա կարող է կեղծ լինել), որը, թեեւ տարօրինակ է թվում, սակայն շրջանառության մեջ դրեցին հենց ադրբեջանական աղբյուրները: Տարօրինակ է նրանով, որ ուղղաթիռի ոչնչացումն ադրբեջանական պաշտոնական աղբյուրները բացատրում էին, թե այն նախ փորձել է գրոհել իրենց դիրքերը եւ դիրքապահներն էլ, ի պատասխան, խփել են ուղղաթիռը: Բայց ահա այդ տեսագրությունը բոլորովին հակառակն է ապացուցում. հայկական երկու ուղղաթիռները մոտենում են սահմանային գոտում եւ թռչում դրան մի քանի հարյուր մետրով զուգահեռª ԼՂՀ տարածքում: Ուղղաթիռներն ակնհայտորեն ոչ թե չէին հարձակվում, այլ հեռանում էին, երբ ենթարկվեցին գրոհի: Միայն այս տեսագրությունն արդեն լիովին ջախջախում է ադրբեջանական պաշտոնական արդարացումները, եւ խոստովանենք, որ մեղմ ասած` անհասկանալի է, երբ իրենց իսկ տեսակետը ջարդուփշուր անող փաստը հենց ադրբեջանական կողմն է շրջանառության մեջ դնում:
Չնայածª շատ ավելի տարօրինակ է այդ տեսագրության գոյություն ունենալու փաստը: Ասել, թե այդ "պոստից" հենց այնպես, բնապատկերների սիրողական տեսանկարահանումներ էին իրականացնում, երբ պատահաբար երեւացին ուղղաթիռներն ու ենթարկվեցին հարձակման, տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում դրա հավանականությունը մոտենում է զրոյի:
Առավելեւս, որ տեսանկարահանումը բավականին բարձր որակի է, այսինքն այնպես չէ, որ ինչ-որ ազերի զինվոր հեռախոսով խաղում էր եւ պատահաբար նրա օբյեկտիվում նման իրավիճակ հայտնվեց: Եվ բացի այդ էլª ուղղաթիռների երեւալուց մինչեւ ոչնչացումը անցնում է մոտ 30 վայրկյան, իսկ դա նշանակում է, որ կրակողի ձեռքի տակ արդեն իսկ կար հակաօդային զինատեսակը: "Պոստերում" ¥այն էլª ոչ բոլոր¤ նման զինատեսակներ միշտ էլ կան, սակայն գործնականում բացառվում է, որ դիրքապահների ձեռքի տակ լինեն, քանի որ անցած 20 տարիներին դրանց կիրառման անհրաժեշտությունը չի եղել: Իսկ այս դեպքում հակաօդային հրթիռը դիրքապահի ձեռքին է. հակառակ դեպքում այն զինապահեստից բերելն ու օգտագործելը գոնե 1-2 րոպե կպահանջեր: Այսպիսովª անհրաժեշտ պահին "պոստում" միացված տեսախցիկի եւ կիրառման պատրաստ հակաօդային հրթիռի առկայությունը եւ առանց նույնիսկ վերադասին զեկուցելու եւ հրաման ստանալու ¥ինչը նորից բավականին ժամանակ կպահանջեր, առավելեւս, որ փոքր կալիբրի վերադասն էլ մինչ ուղղաթիռի վրա հարձակման հրաման տալը, ինքն իրեն ապահովելու համար հաստատ իր վերադասերին կդիմեր¤ հեռացող ուղղաթիռի վրա գրոհելը խիստ հավանական է դարձնում այն տարբերակը, որ ազերիները սպասում էին եւ վաղօրոք ուղղաթիռը ոչնչացնելու հրաման ունեին: Իսկ այս դեպքում արդեն լուրջ հարց է դառնում, թե այդ ի՞նչ տվյալների հիման վրա էին ազերիները հենց այդ հատվածում սպասում հայկական ուղղաթիռներին:
Իհարկեª կա նաեւ մյուս հնարավոր սցենարը. այս օրերին, ինչպես հայտնի է, Արցախում անցկացվում էր խոշորª մոտ 50 հազար զինվորականության ներգրավմամբ զորավարժություններ: Կան նաեւ խոսակցություններ, որ դրանցում ներառված էր նաեւ բալիստիկ հրթիռային զինտեխնիկա: Այս ամենը, անշուշտ, չէր կարող չանհանգստացնել Ադրբեջանին, որը, ինչպես ընդունված է նման իրավիճակում, պետք է, որ իր սահմանային զորքերը բերեր մարտական բարձր պատրաստականության: Չբացառենք, որ դրա տարրերից կարող է լինել նաեւ զորավարժությունների հատվածում տեսանկարահանումներն ու դիրքերում հակաօդային պաշտպանության միջոցների առկայությունը: Բայց մեկ է, սահմանին զուգահեռ թռչող եւ հեռացող ուղղաթիռի վրա հարձակումը, այն էլª առանց վերադասի հրամանի, միայն հայկական զորավարժությունների առաջ բերած նյարդային վիճակով բացատրելը մի քիչ թույլ է հնչում: Առավելեւս, որ ադրբեջանական իշխանությունները չհապաղեցին պարգեւատրել ուղղաթիռի վրա գրոհն իրականացնողներինª դրանով իսկ գրոհի պատասխանատվությունն իրենց վրա վերցնելով: Եվ դրանից հետո Բաքուն նույնիսկ գնաց առավելագույն սրմանª ԼՂՀ օդային տարածքը հայտարարելով ոչ թռիչքային գոտի: Սակայն երեկ ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ուղղաթիռով հասավ Ստեփանակերտի օդանավակայան, ինչը նաեւ ցուցադրական ժեստ էր, որ նախª Բաքվի ոչ թռիչքային գոտիները Երեւանին բացարձակապես չեն հուզում: Ապա, որ ՀՀ նախագահը շարունակում է իր անձնական անվտանգությունը վստահել ԼՂՀ հակաօդային պաշտպանության համակարգին, այսինքնª ուղղաթիռի ոչնչացումը ադրբեջանական նենգության, բայց ոչ հայկական զինուժի թուլության արդյունք էր:

ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ
ՆՈՐ ՊԱՏԵՐԱ՞ԶՄՆ ԷՐ


Ամեն դեպքում այն, որ տեղի ունեցածը լավ նախապատրաստված պրովոկացիա էր, կասկած գրեթե չի հարուցում: Ավելին. այս երկու օրերին ուղղաթիռի անկման հատվածը պահվում է ինտենսիվ կրակի տակ, ինչն արդեն միանշանակ առանց Բաքվի հատուկ հանձնարարականի չէր կարող լինել: Իսկ նման իրավիճակում, եթե հայկական կողմը մի փոքր տաքգլխություն աներ, պետք է, որ անիմիջապես պատասխան կրակի տակ առներ այդ հատվածի ադրբեջանական դիրքերը եւ փորձեր դուրս բերել ընկած ուղղաթիռն ու երեք զոհված օդաչուներին: Իսկ դրան մեծապես կարող էր նպաստել նաեւ շրջանառության մեջ դրված տեսագրությունը, որով Բաքուն կարծես թե փորձում էր ասելª տեսեք, ինչպես եմ անպատիժ ոչնչացնում ձեր ուղղաթիռը:
Սակայն հայկական պատասխանը, թերեւս, իր հերթին կբերեր նախª ադրբեջանական այն աղմուկ-աղաղակին, թե հայերը զորավարժությունների ժամանակ պրովոկացիա սարքեցին ու անցան հարձակողական գործողությունների: Ապաª դրան հաստատ կհաջորդեր Բաքվի լայնամասշտաբ ռազմական պատասխանը: Իսկ հետո, թե իրականում ով էր պրովոկացիան կազմակերպել, արդեն ոչ մեկին չէր էլ հետաքրքրի, քանի որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը դառնում էր անխուսափելի:
Հարց է նաեւ, թե միայն Բաքվո՞ւմ են այս ծրագրերը մշակվել: Այս պահին Ղարաբաղում նոր պատերազմ սարքելը շատ կարեւոր է Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանիª ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կարող է վերջնականապես մոռանալ Ղարաբաղի մասին: Սակայն Ալիեւն ամռանը վախեցավ պատերազմ սկսել ու հիմա էլ կվախենար, եթե արտաքին աջակցություն չզգար:
Բայցի այդª ԱՄՆ-ի համար եւս հատկապես վերջին օրերին էլ ավելի է սրվել ղարաբաղյան նոր պատերազմի կարեւորությունը: Վերջերս առիթ ունեցել էինք տեղեկացնել, որ աստիճանաբար միանգամայն գործնական հուն է սկսում մտնել Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը: Դա շատ ավելի լուրջ տեսք է ստանում, հաշվի առնելով, որ օրերս Ռուսաստանն ու Իրանը ձեռք բերեցին Իսլամական Հանրապետությունում ութ ատոմակայաններ կառուցելու պայմանավորվածություն: Թե դա աշխարհաքաղաքական տեսանկյունից ինչ է նշանակում, նույնիսկ բացատրելն իմաստ չունի: Դրանից զատ այն, որ աշխարհաքաղաքական այս սերտացման պայմաններում Հայաստան-Իրան սահմանը վերածվում է Եվրասիական միություն-Իրան սահմանի, իր հերթին պետք է, որ բավական նյարդայնացներ Վաշինգտոնին:
Մյուս կողմից էլª այս օրերին ամերիկյան հեղինակավոր աղբյուրներն սկսել են թմբկահարել այն միտքը, թե Սպիտակ տունը հանգել է այն գաղափարին, որ առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռացնելուª հնարավոր չէ հաջողությամբ ավարտել "Իսլամական պետություն" ահաբեկչական կառույցի հետ "պատերազմը": Այսինքնª աստիճանաբար մոտենում ենք դեռ "ԻՊ"-ին "պատերազմ" հայտարարելու պահին միանգամայն կանխատեսելի այն գաղափարին, որ այս խաղն իրականում Վաշինգտոնը տանում է Սիրիա մտնելը "լեգիտիմացնելու" նպատակով: Բայց երբ գնալով հաստատուն է դառնում Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքը, Սիրիայում առանձնակի հաջողությունների հույսեր հազիվ թե լինեն: Իսկ ղարաբաղյան երկրորդ պատերազմը միանգամից պայթյունավտանգ է դարձնում հարավկովկասյան տարածաշրջանը, իր վրա է միանգամից գրավում ոչ միայն տնտեսական բարդ վիճակում հայտնված ռուսների, այլեւ պարսիկների ուշադրությունը, քանի որ վերջինների համար եւս կոնֆլիկտի մեջ ներքաշվելու ռեալ վտանգ է առաջանում: Եվ այդ համընդհանուր քաոսից օգտվելու տարբերակներ ԱՄՆ-ը հաստատ կգտնի:
Կարծես թե լավ էր մտածված: Բայց խնդիրն այն է, որ սկզբնական պահին հայկական կողմը կարողացավ զերծ մնալ ուղղաթիռի առնչությամբ "տաք գլխով" պատասխան քայլերից, եւ հիմա իրավիճակին կարելի է ավելի սթափ մոտենալ:
Բայց որ Ադրբեջանը այս կեղտոտ քայլի պատասխանը ճիշտ պահին կստանա, չենք կասկածում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում