ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Զարմանալի է, բայց փաստ` համացանցով մեկ ընկել է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ շնորհավորելու վարակը: Ու շնորհավորողներն այնքան շատ են, որ ապշում ես` ախր, կարծես թե, երկրում այդքան ՀՀՇ-ական չկա: Ինչեւէ, այդ երեւույթին բավականին ճշգրիտ գնահատական է տվել ռեժիսոր Արշակ Զաքարյանը. "Ցավը գիտե՞ք ինչումն է, որ մարդիկ իշխանավորի լավ կամ վատ լինելը չափում են իրենց անձնական կարգավիճակով` տվյալ իշխանության օրոք: Էդ նույնն է, որ Ստալինին գնահատեն միայն նրանք, ում ընտանիքից ոչ մեկին չեն աքսորել կամ սպանել, կամ ասենք` ՆԿՎԴ-ի շարքերում գնդակահարող աշխատողները: Ինչ վատ էր որ, ուտելիքը կար, աշխատանքի պակաս չկար... Այ, հենց Վանոյին կամ մյուսին շնորհավորողների պատճառով է, որ այսօրվա անօրենները մտածում են` ինչա՞ եղել որ, վաղը մեկա` կմոռանան, դեռ մի բան էլ` կգովերգեն...": Դե ինչ, մաղթենք ՀՀ քաղաքացիներին միշտ ունենալ լավ հիշողություն:
Բայց թեեւ հաճախ խոսվում է այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն օլիգարխի հոռի բարքերի մասին, զարմանալիորեն կամ միգուցե օրինաչափորեն ոչ պակաս հոռի բարքեր ունեն եւ շարքային քաղաքացիների մի մասը: Օրինակ, 39-ամյա տաքսիստ ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ տաքսու դուռը ուժեղ փակելու պատճառով բորբոքված վեճ սկսեց իր ուղեւորի հետ, ուղեւորը դանակ հանեց, սակայն տաքսիստը դանակը խլեց եւ հարվածեց ուղեւորի կոկորդին: Հիմա պատկերացնո՞ւմ եք այդ 2 հասարակ մարդկանցից որեւէ մեկի ձեռքը եթե իշխանական կամ ֆինանսական լծակներ ընկնեն, նրանք ինչպիսի փորձանք կդառնան քաղաքացիների գլխին: Այդ դեպքում դրանց համեմատ` այսօրվա սրիկաները միգուցե գրեթե հրեշտակ թվան: Տխուր է, պարոնայք, երդվյալ ատենակալներ, շատ տխուր է... Ախր, մեր քաղաքացիներից շատերը դեմ են գող ու ավազակներին ոչ թե գողությանն ու ավազակությանը դեմ լինելու պատճառով, այլ հենց իրենք են ուզում դառնալ գող ու ավազակ:
Իսկ ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱԺ-ում որոշեց բոլ-բոլ բողոքել, թե "Ժառանգությունը" ինչքան քիչ գումար է ստանում պետբյուջեից. "Որպես խորհրդարանում ներկայացված կուսակցություն, մենք ստանում ենք այնքան, որքան մեզ բավարարում է միայն գրասենյակի վարձակալության համար եւ վերջ: Եվ այլեւս ոչ մի տեղից կուսակցություններն ու դրանց անդամները չեն կարող ֆինանսավորում գտնել: Նվազագույն անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը խանգարում է քաղաքական ուժերի կայացմանը": Եվ անմիջապես եզրակացրեց, որ դրա մեղավորը "իշխանության մենաշնորհն է, նրա լկտիությունը` ֆինանսական ու տնտեսական խնդիրներում": Եվ դա խոսում է այն կուսակցության ներկայացուցիչը, որը հայտնի է ընտրական հանձնաժողովներում իր տեղերի վաճառքով ու դրա շուրջ ծագած հրապարակային սկանդալներով, դեռ այն ժամանակից, երբ առաջին անգամ էր ոտք դրել խորհրդարան: Հիմա, եթե "Ժառանգությունը" ավելի լուրջ բան ունենար ծախելու, քան հանձնաժողովական տեղերը, արդյո՞ք չէր գերազանցի այն իշխանությանը, որին այդքան քննադատում է:
Ի դեպ, կուսակցությունների պետական ֆինանսավորումից դժգոհող մեկ այլ պատգամավոր` դաշնակցական ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ էլ հայտնել է, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը անհրաժեշտ է համարում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությունն ընտրվի խորհրդարանի 3/5-րդ ձայներով: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե այդ վենետիկյան կերպարների պահանջն ի կատար ածվի: Որտեղի՞ց, գրողը տանի, պետք է ճարվեն ԿԸՀ այնպիսի թեկնածուներ, որոնցից եւ ոչ մեկին ընդդիմությունը չբոյկոտի` հաշվի առնելով բոյկոտի միջոցով հնարավոր ամեն ինչ տապալելու արդեն առկա հարուստ փորձը: Զարմանալով հանդերձ, ճիշտն ասած, կասկածներ ունեմ, որ այդպիսի կարգի դեպքում եթե ՀՀԿ-ն սեփական ձեռքով իր քվոտայով առաջադրի ընդդիմադիրների, միեւնույն է, էլի կբոյկոտեն, քանի որ իշխանական կուսակցության առաջարկածն է:
Եվ վերջապես, մեզ զարմացրեց ու զայրացրեց որոշ ընդդիմադիրների վարքագիծը` հայկական ուղղաթիռի ողբերգական դեպքի առնչությամբ: Նրանց մի մասը բոլորին էշի տեղ դնելով` գրում են, թե չեն հավատում այն լուսանկարներին եւ տեսագրությանը, որոնք ցույց են տալիս օդային ճանապարհով Սերժ Սարգսյանի ժամանումն Արցախ: Իսկ գենդերային լոբբիստ, Ստամբուլում թուրքական դրոշի պատկերով բաժակից հաճույքով սուրճ վայելող ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ հասել է այնպիսի զարմանալի աբսուրդի, որ պնդում է, թե ուղղաթիռի կործանումը Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի թաքուն պայմանավորվածության արդյունք է: Դա չենք մեկնաբանի, քանզի անհնարին է մեկնաբանություն անել տպագիր բառապաշարի շրջանակում, այլ ընդամենը կարձանագրենք զարմանալի իրողությունը` յան-ով ազգանուն ունեցողները բոլորը չեն, որ հայ կոչվելու իրավունք ունեն:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում