ԲՀԿ-Ն ԿՈՉ ԱՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ ՉԿԱՏԱՐԵԼ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԿՈՉ ԱՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ ՉԿԱՏԱՐԵԼ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ

Բյուջեի հարցով ելույթ ունենալով ԲՀԿ խմբակցության անունից` պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ անդրադարձավ մինչ այդ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած խիստ քննադատությանը: Մելքումյանը կոչ արեց Նիկոլին` չլինել ընդդիմության ընդդիմություն. "Երբ մենք բոլորս լծված ենք համակարգային փոփոխություններ անելուն, պրոբլեմները լուծելուն, պարոն Փաշինյան, չեմ գտնում ճիշտ, որ Դուք Ձեր առաջ առաջադրանք եք դրել կամ էլ ձեր առաջ են առաջադրանք դրել, որպեսզի հարվածեք եւ փոշիացնեք միջավայրը զուլալ դարձնելու մեր գործընթացին: Սա ես, մեղմ ասած, կոռեկտ չեմ համարում: Մենք պետք է գնանք կոնսենսուսի ճանապարհով եւ այդ ճանապարհին որեւէ բան չենք բացառում: Չկան մշտական թշնամիներ, եւ չկան մշտական բարեկամներ: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ ընդհանուր շահեր ունենք ու պետք է խոսենք մեր ընդհանուր շահերի մասին: Եկեք վեր կանգնենք, մեծահոգի լինենք… Եթե առիթ է լինում կյանքում, շատ խոշոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփվում եք, ուրեմն` տեսնում եք, որ նրանք ամենահասարակ մարդիկ են: Եվ պետք չէ տարբեր տիպի պոզաներ, կեցվածքներ ընդունել, մենք պետք է վեր կանգնենք այս ամեն ինչից": Դրանով նա ըստ էության նշեց, որ ԲՀԿ-ն չի նախատեսում մշտապես սրված հարաբերություններ ունենալ գործող իշխանությունների հետ եւ մշտապես ֆինանսավորել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին:
Պետք է առանձնահատուկ նշել, որ անցած քառօրյայի ընթացքում բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ-ն կտրուկ փոխել է իր մինչ այդ սուր ընդդիմադիր կեցվածքը, ոչ մի անգամ չի բարձրացրել իշխանափոխության հարցը, դրա փոխարեն խոսում էր բարեփոխումների անհրաժեշտության մասին, կոչ էր անում բոլորին մեծահոգի լինել եւ բարեկամաբար քննարկել բոլոր խնդիրները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում