ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ "ԵՌՅԱԿԻ" ԽՈՍՔԻՆ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ
ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ "ԵՌՅԱԿԻ" ԽՈՍՔԻՆ


"Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ "հրովարտակ է արձակել": Այն մասնավորապես հստակ հաղորդագրություն էր ոչ իշխանական "եռյակի" անդամ մյուս երկու ուժերին` ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին, որոնց առաջարկվում է սույն փաստաթղթի պաշտոնական ընդունում ու ստորագրում, որպեսզի "Ժառանգությունը" բարաթ ունենա` ընդդեմ իր վերոնշյալ գործընկերների եւ վաղը-մյուս օրը չմնա միայնակ ու անօգնական: Ր. Հովհաննիսյանի հռչակագրի վերաբերյալ զրուցեցինք ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց. "Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունը միտված է հետեւյալին, որ այն, ինչ անում ենք, պետք է ամրագրենք փաստաթղթով, եւ դա դառնա "եռյակի" միասնական ծրագիր: Ըստ էության, Ր. Հովհաննիսյանն ասում է, որ ճիշտ կլինի յուրաքանչյուր ձեւակերպում կամ յուրաքանչյուր գործընթաց, որ պետք է տեղի ունենա, լինի "եռյակի" միասնական ծրագրում, ոչ թե առանձին-առանձին յուրաքանչյուր քաղաքական ուժ ղեկավարվի, չպայմանավորված ինչ-որ երեւույթների մասին խոսի, այնուհետեւ դրա շուրջ նոր "եռյակը" քննարկում կազմակերպի: Կան խոսքեր եւ մոտեցումներ ճշմարիտ, բայց, ի վերջո, դրանք պետք է փաստաթղթավորվեն": "Իրավունքի" այն հարցին, թե ինչպե՞ս է վարվելու "Ժառանգությունը", երբ այդ փաստաթղթավորված ծրագրում տեղ չգտնի ՀՀ Եվրասիական տնտեսական միության անդամակցման հարցում "եռյակի" միասնական դիրքորոշումը, պարոն Հակոբյանն ի պատասխան խոսեց հռչակագրի բացառությունների մասին. "Իսկ երբեւէ Դուք լսե՞լ եք, որ "եռյակը" հայտարարել է, թե միասնական որոշում կարող է ունենալ` ԵՏՄ-ի հետ կապված: Այս հռչակագիրը բացառապես վերաբերում է ներքին կյանքին, ներքին խոհանոցին, ներքին քաղաքականությանը":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում