ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ

Նիկոլ Փաշինյանի տապալված առաջարկը`  լրագրողների մոտ կոստյումները հանելու, մինչդեռ ինքը, ի դեպ, եւս խուսափել էր  իր  առաջարկը իրականացնելուց եւ մինչ օրս հրաժարվում է պատասխանել  իր թանկարժեք կոստյումների, ավտոմեքենայի եւ տան վերաբերյալ հարցերին, երեկ Ազգային ժողովում կոկորդ էր պատռում 2015 թվականի բյուջեի մասին: Նա, հավանաբար, նյարդայնացած է, որ Ազգային ժողովում իր կողմից առաջարկած` կոստյումներ հանելու ֆլեշ-մոբը չիրականացավ, ուստի սկսեց ղժղժալ, սպառնալ, մատ թափահարել, հիստերիկանալ ԱԺ ամբիոնից: Այս ամենի հետ մեկտեղ, նա քննադատեց ոչ միայն կառավարությանը, այլեւ ԲՀԿ-ին, որին մեղադրեց իշխանությունների հետ համագործակցության, ինչպես նաեւ երկիրը այս վիճակին  հասցնելու համար. "Թող ԲՀԿ-ն իր մասին մտածի, ոչ թե իշխող կառավարության": Ի դեպ, ԲՀԿ-ի դեմ Նիկոլի արշավը սրվեց այն  ժամանակ, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց միտինգային քաղաքականությունից` դրանով անելանելի, հիմար վիճակի մեջ դնելով Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ու թեեւ Նիկոլը էն գլխից դեմ էր Տեր-Պետրոսյան-ԲՀԿ համագործակցությանը, չի բացառվում, որ այժմ ԲՀԿ-ին մեղադրանքներ ներկայացնելը եւ ԲՀԿ-ի ծանր մանկությունը հիշեցնելը Նիկոլին թելադրված լինի Տեր-Պետրոսյանի կողմից, որը ամեն կերպ ԲՀԿ-ին ցանկանում է վերադարձնել փողոցային ակցիաների դաշտ: Համենայն դեպս, մինչ իր այսօրվա ելույթը, Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ էր մնում ԲՀԿ-ի գլխին պոպոկ ջարդելուց:
Ինչեւէ, Փաշինյանը ուղղակի տեքստով կառավարության բոլոր անդամներին անվանեց կոռուպցիոներներ, իսկ կառավարության գործունեությունը` կոռուպցիոն ստրիպտիզ, որից գրգռվում է ժողովուրդը: Գուցե դրանից հետո կառավարության որոշ անդամներ պատիվ պահանջեն Նիկոլից դատարանում, սակայն ավելի հավանական է, որ գործը դրան չհասնի, քանի որ Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց վերածվում է նախորդ խորհրդարանների Արշակ Սադոյանի, որի մշտական եւ անառարկայական ղժղժոցը առանձնապես լուրջ չէր ընդունվում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում