"ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱ"

Արխիվ 12-16

"ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱ"

"Եռյակը", որպես խորհրդարանական կառույց, քաղաքական հաստատված միավորում կամ դաշինք չէ: Նրանք որոշակի խնդիրների շուրջ պարզապես կարողանում են համաձայնության գալ",- ասաց ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ի պատասխան "Իրավունքի" այն հարցին, թե արդյոք ակնհայտ չէ, որ "եռյակում" հակասություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները, ընդհուպ Արցախի հարցը:
-Իսկ որո՞նք են "եռյակի" այն համաձայնությունները, ընդհանրությունները, որոնց մասին անգամ հանրությունը գլխի չի ընկնում:
- Այլ բան է խորհրդարանական միասնություն, այլ բան է` կուսակցական: Դեռեւս գործում է խորհրդարանական խմբակցությունների ընդդիմադիր եւ այլընտրանքի համագործակցությունը` առանձին խնդիրների շուրջ: Օրինակ` համաձայնեցում ընտրական օրենսգրքի շուրջ: Այսինքն` գործում են ոչ թե գլոբալ առումով, քաղաքական կուրս ունեն, կամ ծրագիր են մատուցում հասարակությանը, այլ խորհրդարանի շրջանակում քննարկվող հարցերի քաղաքական գործընթացներում, եթե իրենց տեսակետները համընկնում են, դրանք պաշտպանում են միասնաբար:
- Պարոն Սահակյան, "եռյակի" կողմից իրականացվող հանրահավաքները ինչի՞ն են ուղղված, ո՞րն է հիմնական գաղափարը:
- ՀՀ 1-ին նախագահը հենց առաջին հանրահավաքին ասաց, որ ինչպես կորոշեն խորհրդարանական ուժերը, այսինքն` "եռյակը", այնպես էլ կընթանա իրավիճակը: Իհարկե, քաղաքագիտական տեսանկյունից, որոշակի անիմաստություն կա դատողությունների եւ իրավիճակի մեջ: Այնուհանդերձ, այս պահին, ըստ իս, քաղաքականությունն այնպես է ընթանում, որ կարողանան համատեղ ծրագիր ունենալ եւ ժողովրդին մատուցեն ու կարծում եմ, որ շտաբների ստեղծումը դրան է ուղղված:
- Չե՞ք կարծում, որ շտաբ ստեղծելուց առաջ հարկավոր է մանդատները վայր դնել:
- Ոչ, դա քաղաքական ակցիայի կնմանվի:
- Իսկ ինչի՞ համար են հենց հիմա շտաբներ ստեղծում:
- Հավանաբար, իրենց տեսակետները ժողովրդին հայտնելու համար: Եթե ինձ եք հարցնում, ապա մեզ մոտ որոշակիորեն այսպես է ստացվել, որ ոչ թե ժողովուրդն է ոտքի կանգնել, որպեսզի քաղաքական ուժերին ուղղորդեն, այլ քաղաքական ժողովուրդը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի արհեստականորեն ժողովրդին ոտքի կանգնեցնեն, որը, կարծում եմ, արդյունք չի տա:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում