ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից «Իրավունքը  պարզեց` ՀՀ կառավարությունը քառյակի 12 կետերից որին պետք է   առաջնահերթություն տա եւ նորից դրանք ուսումնասիրի, ինչպես օրեր առաջ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «12 կետերից յուրաքանչյուրն  էլ հրատապ է ւու առաջնահերթ, բայց ավելի կարեւոր է դրանց լուծման ուղղությամբ ճանապարհային քարտեզ մշակել»,- ասաց պատգամավորը:

ՀՅԴ պատգամավորը, այդուհանդերձ,  12 կետերից մի քանիսն առանձնացրեց, որոնց վրա պետք է ուշադություն դարձնի կառավարությունը: Խոսքը վերաբերում է  Նաիրիտի հարցին, կուտակայինին,  քննարկումներ ծավալել շրջանառության հարկի մասին, «Որոտան» ՀԷԿ-ի խնդրին անդրադառնալ, հատկապես, որ կառավարությունն ունի  այս  հարցի հետ կապված առարկություններ: «Ցանկալի կլինի, եթե կառավարությունը ներկայացնի իր առարկությունները»,- ասաց պատգամավորը, ապա թվարկեց 12 կետերից եւս  մի քանիսը, որոնց վրա կառավարությունը պետք է իր ուշադրությունը դարձնի.«Գյուղատնտեսության ոլորտում սուբսիդիաների միավորման ու մեծացման  խնդիր պետք է ձեւակերպի գործադիրը, քանի որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին ու առաջ է գալիս գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության հարց»:

Մի քանի օր առաջ «Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում  ի պատասխան այն հարցին, թե 12 կետերի վերաբերյալ նախագահի հայտարարությանը «եռյակը» կարձագանքի՞, թե՞ ոչ, Ռուբեն Հակոբյանն ասել էր, որ եթե արձագանքի անհրաժեշտություն լինի, «եռյակով», ավելի ճիշտ «քառյակով» կքննարկեն  Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը:

ՀՅԴ պատգամավորից պարզեցինք` հնարավո՞ր է «քառյակով» քննարկեն Ս. Սարգսյանի հայտարարությունն ու հրապարակավ արձագանքեն, Արծվիկ Մինասյանը կարծում է, որ  նման բան չի լինի: «Բայց մենք պահանջատեր ենք  մեզ համարում 12 կետերի կատարման համար, որի  ապացույցը իմ կողմից բարձրաձայնված հարցերն են: Այլ կերպ ասած` մենք հույժ անհրաժեշտություն չենք տեսնում  հավաքվել, արձագանքել նախագահի հայտարարությանը, քանի որ նա շատ հստակ ասաց, որ կառավարությունը պետք է նորից անդրադառնա այդ 12 կետերին: Հիմա հերթը ոչ թե «քառյակինն» է, այլ կառավարությանը: Եթե առկա  խնդիրները լուծելու հարթության վրա ենք դնում , ոչ թե քաղաքական շոուներ իրականացնելու, ապա հույժ անհրաժեշտություն չկա հայտարարություններ անել »,-եզրափակեց պատգամավորը:

Սոնա Դավթյան


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում