«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ «ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ» ՊԱՇՏՊԱՆՎԻ»

Արխիվ 12-16

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ «ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ» ՊԱՇՏՊԱՆՎԻ»

 

Այսօր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացավ կլոր սեղան «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներ» թեմայով, որի մասնակիցներն էին ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ԹԱՄԱՐԱ ԿՈՒԶԵՆԿՈՎԱՆ, Ղազախստանի իշխող «Նոր օտան» կուսակցության հրապարակային քաղաքականության ինստիտուի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՍԵՐԻԿ ԿՈԺԿԵՆՈՎԸ եւ Բելառուսի հանրապետությունից` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված քաղաքագետ ԼԵՎ ԿՐԻՍՏԱԿՈՎԻՉԸ, իսկ Հայաստանի տեսակետները ներկայացրեցին «Նորավանք» հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ եւ ոլորտին լավագույնս տիրապետող այլ վերլուծաբաններ ու փորձագետներ: Ամփոփելով բավական ծավալուն քննարկումները ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ` «Իրավունքի» հետ զրույցում Գ. Հարությունյանը խոսելով կլոր սեղանի արդյունքների մասին, նշեց. « Սա հերթական հավաքն էր Եվրասիական միության երկրների անալիտիկ վերլուծական կառույցների ներկայացուցիչների հետ, որտեղ ես կառանձնացնեի երեք ուղղություն. Առաջինը դա հենց բուն վերլուծական կառույցների համագործակցության խնդիրն է, որը բարձրացրեց Թամարա Կուզենկովան, ինչը խիստ կարեւորում եմ,  որովհետեւ կարող է առիթ տալ, այսպես ասած, էներգետիկ էֆեկտի: Չէ՞ որ  ընդհանուր առմամբ ռեսուրսները շատ-շատ չեն եւ այս միավորումը, համագործակցությունը կարեւոր է, որ տա արդյունքներ: Եվ երկրորդ` ես կառանձնացնեի Բելառուսի մեր գործընկերոջ ելույթը, որտեղ խոսվեց, փաստորեն, այն մասին, որ սեփական երկրի եւ սեփական ժողովրդի պատմությունը մեծ արժեք է եւ խիստ կարեւոր նաեւ ազգային անվտանգության տեսակետից: Դա շատ մոտ է իմ աշխարհահայացքին , որովհետեւ ես նույնպես համարում եմ, որ պատմությունը կրիտիկական ոլորտ է, որը պետք է ազգային անվտանգության «լեզվաբանությամբ» պաշտպանվի: Այդ առումով ձեր ուշադրությունն եմ հրավիրում Երկրորդ Հանրապետության կարեւորությունը մեր պատմության խնդիրներում,որը երբեմն անտեսվում է, ինչն, ըստ իս, այդքան էլ նպատակահարմար չէ: Իսկ երրորդ` ավանդական ուղղությունը, որը կկարեւորեմ, այն է, որ մեր ղազախ գործընկերը նշեց տնտեսական համագործակցության խնդիրների մասին` բարձր տեխնալոգիաների տեսանկյունից: Սա մենք համարում ենք, որ պետք է լինի Հայաստանի ընդհանրապես զարգացման ռազմավարության հիմքը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ. Գ. – Եվրասիական միության անդամ երկրների ներկայացուցիչների հետ «Իրավունքի» բացառիկ հարցազրույցները կարդացե՛ք թերթի առաջիկա տպագիր համարներում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում