ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՇԵՓՈՐԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴՈՒԴՈՒԿՈՎ (տեսանյութ)

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

ՇԵՓՈՐԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴՈՒԴՈՒԿՈՎ (տեսանյութ)


Արդեն համացանցում հասանելի է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Սերենադ շեփորի համար» երաժշտության տեսահոլովակը` դուդուկահար, ՀՀ վաստակավոր ատիստ ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ մատուցմամբ: Սա Կամոյի այս տարվա երկրորդ տեսահոլովակն է: «Իրավունքի» հետ զրույցում դուդուկահարը տեղեկացրեց, որ «Սերենադ շեփորի համար» երաժշտությունը ձայնագրել է դեռեւս 2010 թվականին, հնչել է մի քանի անգամ արտասահմանյան համերգների ժամանակ եւ մեկ անգամ Երեւանում` Էրեբունի-Երեւան տոնակատարությանը. «Առաջին անգամ երգը հնչեց «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ, որոշեցի, որ Կրեմլի դահլիճում դասական գործ նվագեմ: Ընտրեցի «Սերենադ շեփորի համար» Առնո Բաբաջանյանի գործը ու շեփորը փոխարինվեց դուդուկով: Ճիշտ է դուդուկն իր հնարավորություններով փոքրիկ գործիք է` ունի 11 նոտա, բայց ինձ հաջողվեց շեփորը փոխարինել դուդուկով»,- պատմեց Կ. Սեյրանյանն ու մանրամասնեց. «Նախ այս գործը շատ եմ սիրում, դրա համար որոշեցի տեսահոլովակ նկարահանել:  Տեսահոլովակը չունի սյուժե եւ նկարահանման ռեժիսոր, կարելի է ասել ինքս եմ ռեժիսորը:  Ի տարբերություն մյուս մեր երգիչ-երաժիշտների, ոչ թե հատուկ տեսահոլովակի նկարահանման համար գնացել եմ Սիդնեյ, Փարիզ, Դուբայ, այլ դրանք նկարահանել եմ համերգային շրջագայությունների ընթացքում: Կարելի է ասել համատեղել եմ երկուսը` մեկում: Առիթը բաց չեմ թողել ու ձեռքի հետ էլ տեսահոլովակ եմ նկարահանել: Ես էլ այդ ժամանակ կարող էի ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, բայց ինձ համար կոնկրետ կարեւոր էր, որ այդ ստեղծագործությունն անպայման ունենար տեսահոլովակ ու նոր ասելիքով ներկայացնեյի` կյանք տայի այդ  գործին»:

Ի դեպ, Կամոյի փոխանցմամբ, Բաբաջանյանի «Սերենադ շեփարի համար» երաժշտությունը դուդուկով փոխարինելու մասին տեղյակ է նաեւ Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, ով հավանության է արժանացրել գործն ու ողջունել դուդուկահարին:

 

 

Կամո Սեյրանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում