ՄԻՊ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՀԱԶԱՆԳԻՆ

Արխիվ 12-16

ՄԻՊ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՀԱԶԱՆԳԻՆ

 

Այսօր կեսօրին ոստիկանները  պատ էին կազմել խաղաղ պայմաններում սպանված զինածառայողների մայրերի դեմ, որոնք ցանկանում էին հասնել  նախագահական նստավայր: Ոստիկանները պատճառաբանում էին, որ սպանված զինծառայողերի մայրերը մեկ անգամ  խախտել են հասարական կարգը, այդ պատճառով չեն կարող նրանց թույլ տալ այնտեղ բարձրանալ: Թեւ մայրերը գտնվում էին ՀՀ նախագահի նստավայրից փոքր-ինչ ներքեւ`դիմում- բողոքների ընդունման դռան մոտ, սակայն նրանք ցանկանում էին ուղիղ նախագահի նստավայրի մոտ իրենց բողոքի ձայնը հայտնել: «Իրավունքի» թղթակիցը նկատեց, որ  հակառակ մայթով ԱԺ էր շտապում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինս նկատեց բողոքներին, սակայն նրանց մոտեցավ միայն ծնողներից մեկի գոռյուն-գոչյուններից հետո: Անսալով (տեղի տալով) ծնողներից մեկի խնդրանքին ու պահանջին` Միքայել Մելքումյանը  մոտեցավ ոստիկաններին` պարզաբանում ստանալու նպատակով, իսկ իրավապահները տեղեկացրին, որ նախադեպը հաշվի առնելով վստահ են. որ զինծառայողների ծնողները  նախագահական նստավայրի մոտ կխախտեն հասարակական կարգը: ԲՀԿ պատգամավորը դիմեց ոստիկաններին` ասելով, որ այնպես անեն, որ չխախտվի ոչ հասարակական կարգը եւ ոչ էլ վիրավորվի բողոքողների  արժանապատվությունը:

Խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողների պահանջը մեկն է`ցանկանում են, որ ՀՀ նախագահն ընդունի եւ անձամբ լսի իրենց բողոքը: Նրանց խոսքով արդեն չորս օր է, խոստացել են, որ կընդունեն, սակայն մինչ այսօր ոչ ոք չի մոտեցել:

Ժամը 13:25 րոպեին ծնողները, տեսնելով, որ ոստիկաններն անդրդվելի են եւ թույլ չեն  տալիս իրենց տեղաշարժվել, զանգահարեցին ՄԻՊ-ի արագ արձագանքման գրասենյակ, սակայն ինչպես պարզվեց գրասենյակն այդքան էլ արագ չի արձագանքում քաղաքացիների զանգերին. արագ արձագանքման խմբի երկու ներկայացուցիչ միայն 45 րոպե անց ժամանեցին, այն էլ այն դեպքում, երբ այդ 45 րոպեների ընթացքում մի քանի անգամ զանգահարեցին եւ հարցրին, թե ինչու են ուշանում: «Իրավունքի» թղթակիցը փորձեց պարզել ինչո՞ւ են ուշացումով տեղ հասնում արագ արձագանքման խմբի անդամները, նրանք հստակ պատասխան չտվեցին: Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները  մոտ 45 րոպե ուշացումով տեղ հասնելուց հետո  ոստիկանների հետ չգիտես ինչու սկսեցին առանձին զրուցել, որը հարուցեց ծնողների զայրույթը: «Ինչու եք մեզանից թաքուն խոսում, մենք խնդիրը բարձրաձայն ենք տվել, մեզ էլ բարձրաձայն պատասխանեք».- զայրացած ասաց սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Օհանջանյանը եւ պահանջեց ՄԻՊ-ից արագ արձագանքման այլ խումբ ուղարկել: Րոպեներ անց եկավ ՄԻՊ-ի արագ արձագանքման վարչության պետ Ռաֆայել Պողոսյանը, ով բողոքի ակցիա իրականացնողներին բացատրեց, որ Նախագահականի, ԱԺ-ի եւ նման կառույցների տարածքներում հավաքներ անել չի կարելի: Ծնողներից մեկի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ կարմիր թել չեն կապում նշված տարածքներում,   պրն Պողոսյանը դժվարացավ պատասխանել:

Ռաֆայել Պողոսյանի գալուց մի քանի րոպե հետո ոստիկանները, այնուամենայնիվ, բացեցին ճանապարհը, սակայն այս անգամ էլ պատ կազմեցին նախագահական նստավայրի ճաղերի մոտ: Զինծառայողների ծնողներն էլ, դա տեսնելով, որոշեցին  նախագահի նստավայր չբարձրանալ, այլ  երթով շարժվել  սահմանադրական դատարան`այդ կերպ եւս մեկ անգամ իրենց բողոքը հնչեցնելով:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում