ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ ԼԻՆԵԼՈՎ` ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Արխիվ 12-16

ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ ԼԻՆԵԼՈՎ` ԱՐԹՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ

 

ՕԵԿ խմբակցության  պատգամավոր Լեւոն Դոխոլյանն օրեր առաջ խորհրդարանում հայտարարեց. «Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում 2015թ-ի պետբյուջեյի նախագծի քննարկումներից պարզ դարձավ, որ Հայաստանը մտնելով Եվրասիական տնտեսական միություն՝ նույնիսկ հստակ չկան հաշվարկներ հնարավոր տնտեսական օգուտների ու վնասների վերաբերյալ: Սա նշանակում է, որ երկիրը մտնում է տնտեսական միություն՝ նույնիսկ տարրական հաշվարկ չկատարելով»: «Իրավունքը» ՕԵԿ խմբակցության  ղեկավար Հեղինե Բիշարյանից պարզեց  հիմք ընդունելով Լեւոն Դոխոլյանի այդ հայտարարությունը, հնարավո՞ր է  ՕԵԿ-ը դեմ քվեարկի Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագրին: Տիկին Բիշարյանն ասաց, որ  տողերիս հեղինակը սխալ է հասկացել պրն Դոխոլյանի հայտարարությունը: Պարզապես  նա խոսում է անդամակցության հնարավոր ռիսկերի մասին ու կատարել տնտեսական այն շեշտադրումները, որոք այսօր առկա են:

- Փաստորեն, ՕԵԿ-ը  կո՞ղմ է  քվեարկելու Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացմանը:

- Նախ պայմանագիրը թող բերեն քննարկման: Պայմանագիրը դեռ ԱԺ-ի դատին չի հանձնվել:  Մենք այդ համագործակցությանը մեծ հաշվով կողմ ենք:

- Եթե պայմանագիրն ԱԺ-ի դատին չի հանձնվել, ինչի՞ց ելնելով է Լեւոն Դոխոլյանը հայտարարել, որ  ԵՏՄ-ի մեջ մտնելով մենք ոչինչ չենք շահում:

- Պրն Դոխոլյանը նման բան չի ասել: Ընդամենը  խոսել է ռիսկերի եւ այն մասին, թե մեր տնտեսության համար ինչ վիճակներ կառաջանան:

- Լեւոն Դոխոլյանի հայտարարությունը կարելի՞ է ինչ-որ չափով ընկալել ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի  2006 թ-ին արված այն հայտարարության շրջանակում, որ Հայաստանի ապագան Ռուսաստան-Բելառուս միության հետ չէ, այլ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի:

- Ձեր հարցադրումը ճշմարտության հետ ոչ մի աղերս չունի:

Հ.Գ. ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարին ստիպված ենք  եւս մեկ անգամ հիշեցնել Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, որի պատճառով  նա 2006 թ-ին պաշտոնանկ արվեց ԱԺ նախագահի պաշտոնից: 2006 թ. գերմանական «Frankfurter Allgemaine» թերթին տված հարցազրույցում Բաղդասարյանը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ արտահայտեց պաշտոնական հայեցակարգից տարբերվող մտքեր` նշելով, որ Հայաստանի ապագան  Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ է:  Իսկ ընդհանրապես Արթուր Բաղդասարյանը հայտնի է որպես արեւմտամետ հայացքներ ունեցող քաղաքական գործիչ, որի մասին անգամ գրել է ռուս  քաղաքագետ Միխայիլ Վորոնինն իր հոդվածներից մեկում:  Այնպես որ տիկին Բիշարյան, մեր հարցադրումն այդքան էլ հեռու չէ իրականությունից: Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի ապագան ԵՄ-ի կազմում տեսնող Արթուր Բաղդասարյանը, ԱԽ քարտուղարի աթոռը զբաղեցնելիս, խոսելով ՀՀ-ի Մաքսային միության  անդամակցության մասին հայտարարեց, որ Հայաստանն առաջնորդվեց իր ազգային շահերով՝ հատկապես անվտանգության շահերից, որում Ռուսաստանը ունի մեծ դերակատարություն: Փաստորեն, ՕԵԿ ղեկավարը կարծես թե սրբագրում է  տարիներ առաջ եվրոպամետ իր հայտարարությունը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում