ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՀԿ  ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ  ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐՈՒՄ

 

Ինչպես  հայտնի է, ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Նիկոլ Փաշինյանն այսօր  ԱԺ-ում քննադատության ենթարկեց ոչ միայն  գործող կառավարությանն ու իշխանությանը, այլեւ  ոչ իշխանական ուժերին, մասնավորապես ԲՀԿ-ին: «…Տիգրան Սարգսյանի ձախողած կառավարության գործունեության ժամկետի ուղիղ 70 տոկոսում ԲՀԿ-ն էլ եղել է կառավարող կոալիցիայի անդամ, նենց որ ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին մտածեն, ոչ թե Հովիկ Աբրահամյանի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Իրավունքն» այսօր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանից պարզեց, թե ինչպես  է արձագանքում  Նիկոլ Փաշինյանի`ԲՀԿ-ի հասցեին ուղղված մեղադրանքներին: «Մեղմ  ասած անպատասխանատու խոսակցություններ են»,- պատասխանեց ԲՀԿ պատգամավորը:

Մեր մյուս հարցին` միգուցե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն է այս հրահանգը Փաշինյանին ներքին կարգով իջեցրել, քանի որ  Փաշինյանը միշտ դեմ եղել է  Լ.Տեր-Պետրոսյան -  ԲՀԿ համագործակցությանը, Վահե Էնֆիաջյանը  ոչ դրական ոչ էլ բացասական պատասխան տվեց, միայն ասաց. «Ես  որեւէ նման բան չեմ մեկնաբանի: Այն մարդիկ, ովքեր մտահոգ են  մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներով, նրանք  եկել էին հանրահավաքի, բանակցություններ էին վարում, որպեսզի միասնական կարողանանք  երկիրը դուրս հանել   դժվար իրավիճակից: Նիկոլ Փաշինյանին այդտեղ չենք տեսել»:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով երեկ իր ելույթում խոսում էր ներկայիս կառավարության կողմից  ծանր ժառանգություն ստանալու փաստի մասին, այսօր  ԱԺ ամբիոնից մի քանի  խոսքով հակադարձեց  պրն Փաշինյանին` կոչ անելով նրան ուրիշների առաջադրանքները չկատարել: Ի պատասխան մեր հարցադրմանը, ովքեր են այդ ուրիշները, Միքայել Մելքումյանն ասաց, որ  որ ԱԺ ամբիոնից ինքն արդեն պատասխանել է. «Պետք է բարեկամաբար նայենք ու առաջ գնանք»:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում