ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՐՁԱՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
Արխիվ 12-16ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՐՁԱՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
Այսօր կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագիծը: Այն սահմանված կարգով կներկայացվի խորհրդարանին: Օրենքի նախագիծը կառավարության ուշադրությանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

