«ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՈՎ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՉՔԻ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ԵՎ «ՓԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ-ՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՈՎ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՉՔԻ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ԵՎ «ՓԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ-ՆԵՐԸ»

 

Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած «Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները եւ համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի ձեւավորումը» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ, «Համահայկական ծնողական կոմիտեի» փոխնախագահ ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում, մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո այլասերման քարոզ իրականացնող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, տեղեկատվական դաշտում նկատվող որոշակի ակտիվությանը: Ըստ բանախոսի, նույնասեռականության քարոզով հատկապես աչքի են ընկնում «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը եւ «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը, առավել հայտնի, որպես «Փինք Հայաստան». «Այս կազմակեպությունների կողմից ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում, այսպես կոչված, «Խտրականության դեմ» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը մշակվել է այս հասարակական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ եւ խորհրդատվությամբ։ Արդեն իսկ 2013 թ.-ից սկսած, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, Հայաստանի համապատասխան մարմինների հետ կատարած քննարկումների ժամանակ, հնչեցվում էին ցուցումներ «Խտրականության դեմ» օրենքի ընդունման կարեւորության վերաբերյալ։ Փաստորեն արձանագրենք, որ որոշ միջազգային կառույցներ խիստ շահագրգռված էին այս օրենքի շուտափույթ ընդունման հարցում։

Ինչպես գիտեք, 2013 թ.-ի մայիսի 20–ին, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» թիվ 57 օրենքը, որը Հայաստանի իրավական դաշտ մցրեց «գենդեր» եւ «գենդերային ինքնություն» եզրույթները։ Սակայն, այլասերում քարոզող կազմակերպությունները եւ նրանց հովանավոր հանդիսացող միջազգային կազմակերպությունները այսքանով չէին պատրաստվում սահմանափակվել։ Անհրաժեշտ էր օրենք, որը կհանդիսանար «գենդերային օրենքի» սուրն ու վահանը։ «Խտրականության դեմ« օրենքը պետք է ծառայեր հենց այդ նպատակին»։ Շարունակելով միտքը` Հ. Այվազյանը նշեց. « Այն բանից հետո, երբ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը դրվեց շրջանառության մեջ, այն մերժվեց հայ հասարակության կողմից, արժանանալով սուր քննադատության։ Տարբեր հասարակական կազմակերպությունների եւ անհատների կողմից բարձրացրած քննադատական ալիքի շնորհիվ «Խտրականության դեմ» օրենքի ընդունման գործնթացը կասեցվեց։ Պարզվում է, սակայն, որ հիշյալ օրենքի ընդունմանը հասնելու առումով ոմանք իրենց հույսը չեն կտրել, նույնիսկ ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող հայաստանյան կոալիցիա է ստեղծված, որն 2014 թ․-ի հոկտեմբեր ամսվա կեսին հրապարակայնորեն հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի «Խտրականության դեմ» օրենքի ընդունման ուղղությամբ: Այդ մասին տեղեկատվությունը ս. թ. հոկտեմբերի 15-ին հրապարակված է այլասերվածների իրավունքների ակտիվ պաշտպանությամբ հանդես եկող «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության կայքի գլխավոր էջում: «Մարդու իրավունքները եւ խտրականության մերժման քաղաքականությունը հանուն ԼԳԲՏ իրավունքների» հայաստանյան կոալիցիայի նիստի ժամանակ «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նվարդ Մարգարյանը նշել է, որ ՀՀ օրենսդրությունում այսօր որեւէ անդրադարձ չկա սեռական կողմնորոշմանը եւ գենդերային ինքնությանը վերաբերող հարցերին։ Համաձայն նույն աղբյուրի ԼԳԲՏ իավունքների պաշտպանության հայաստանյան կոալիցիան ստեղծվել է 2013 թ․-ի մարտ ամսին եւ ընդգրկում է թվով 10 հասարակական կազմակերպություն»։ «Համահայկական ծնողական կոմիտեի» փոխնախագահը նաեւ ուշագրավ անդրադարձ կատարեց` մի քանի մեջբերում անելով «Խտրականության դեմ» օրենքի նախագծից, հատկապես շեշտադրելով, որ սույն նախագծում սահմանվել են «Որոշակի հատկանիշներ» եւ «Պաշտպանված խումբ» հասկացությունները: Ամփոփելով խոսքը` վերջում Հ. Այվազյանը հավելեց. «Հայաստանում մի շարք հասարակական կազմակերպությունների եւ նրանց միջազգային հովանավորողների միջոցներով, տեղեկատվական եւ իրավական դաշտում, լայնածավալ գրոհ է իրականացվում հայ արժեհամակարգի, մասնավորապես հայ արժեհամակարգի կարեւորագույն հենասյուն հանդիսացող՝ ընտանիքի ինստիտուտի խարխլման ուղղությամբ։ Իրականացվող գրոհի ագրեսիվությունը խոսում է այն մասին, որ երեւույթը այլեւս չի կարելի դասել մարտահրավերների շարքում, քանզի այն վերածվել է ուղղակի սպառնալիքի»։

Նշենք, որ կլոր-սեղանի քննարկման արդյունքում, որին ներկա էին մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, հոգեւորականներ, խմբագիրներ եւ ընդհանրապես ազգային արժեհամակարգի պահպանմանն ու պաշտպանմանը կողմնակից տարբեր ոլորտներում ծանրակշիռ խոսք ունեցող անձինք, միասին ընդունեցին մի բանաձեւ, ըստ որի, ձեւավորվեց համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատ: Մոտ 50 ՀԿ-ներ, որոնք միացել են այս նախաձեռնությանը, կպայքարեն մեր երկրում այլասերվածության տարածման դեմ ու հանուն ազգային արժեհամակարգի պահպանման օրենսդրական առաջարկներով կդիմեն կառավարությանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում