ՀԱՅ ԴԻԶԱՅՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ «ԳՈԼԸ» ՄՈՍԿՎԱՅԻ ԴԱՐՊԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԴԻԶԱՅՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ «ԳՈԼԸ» ՄՈՍԿՎԱՅԻ ԴԱՐՊԱՍԻՆ


Հոկտեմբերի 22-26-ը Մոսկվայում կայացած գարուն-ամառ 2015 Արեւելյան Եվրոպայի խոշորագույն Նորաձեւության շաբաթին` Mercedes-Benz Fashion Week Russia-ին, իրենց հավաքածուներն են ներկայացրել ավելի քան 70 մասնակիցներ` ինչպես նորաձեւության ինդուստրիայում ռուսական եւ միջազգային հայտնի անուններ, այնպես էլ` երիտասարդ դեբյուտանտներ: Նորաձեւության շաբաթին իր մասնակցությունն է ունեցել նաեւ հայ երիտասարդ դիզայներ ՏԱԹԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` իր ONZE ապրանքանիշի «Գոլ» հավաքածուով եւ եզրափակել նորաձեւության շաբաթը: Դահլիճում ներկա հազարից ավելի հանդիսականի համար անակնկալ է եղել` հավաքածուի ցուցադրության ավարտին, որպես մոդել պոդյում են դուրս եկել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլիստներ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ու ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍԸ եւ ցուցադրել հայկական Onze ապրանքանիշի տղամարդկանց հագուստի նոր` «Գոլ» հավաքածուն:

Իսկ թե ինչպե՞ս  Տաթեւիկը մասնակցեց ռուսական նորաձեւության շաբաթին եւ ինչպե՞ս նրան հաջողվեց բազմազբաղ ֆուտբոլիստներին համոզել ֆուտբոլի դաշտը մի քանի րոպեով փոխարինել պոդյումի հարթակով, «Իրավունքը» պարզեց հենց դիզայներից.


«ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻՆ ԷԻՆ»

- Նորաձեւության շաբաթին մասնակցեցի իմ առաջին պաշտոնական հավաքածուով` առաջին անգամ ներկայացա որպես Onze ապրանքանիշ: Ցուցադրությունը մեծ հավանության արժանացավ ներկաների կողմից: Պետք է անկեղծանամ` արձագանքները սպասվածից ավելին էին, ինչի համար շատ ուրախ եմ, միեւնույն ժամանակ պարտավորված եմ ինձ զգում` հետագայում էլ ավելի լավ հավաքածուով հանդես գալու համար, քանի որ արդեն կան մարդիկ, ովքեր մեծ հետաքրքրությամբ սպասում են հաջորդ հավաքածուին:
- Դահլիճում եղած հազարից ավելի hանդիսատեսի համար անակնկալ է եղել մեր hայրենակից ֆուտբոլիստների` Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի մուտքը պոդյում:
- Մեր ֆուտբոլիստները շատ ջերմ ընդունելության արժանացան ներկաների կողմից, քանի որ հյուրերի մեծ մասը ֆուտբոլասերներ էին: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր տղաները շատ սիրված են ոչ միայն Հայաստանում, այլեւ Մոսկվայում: Ցուցադրումից հետո հանդիսատեսը լուսանկարվելու, շփվելու եւ ինքնագրեր ստանալու հնարավորություն ունեցավ: Տղաները երկար ժամանակ չէին կարողանում դուրս գալ ետնաբեմից:
- Իսկ հե՞շտ ստացար նրանց համաձայնությունը, քանի որ նրանք ոչ թե ֆուտբոլի դաշտում էին` այլ նորաձեւության պոդյումում:
- Այո, հեշտությամբ համաձայնեցին, միայն թե, դժբախտաբար, այդ ընթացքում նրանք վնասվածքներ ստացան, եւ երկուսի մասնակցությունն էլ կասկածի տակ էր: Ուրախ եմ, որ ամեն ինչ արդեն անցյալում է, նրանք կարող են կրկին վերադառնալ խաղադաշտ եւ մեզ ուրախացնել իրենց հաղթանակներով:

 


«ՏԵՂԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԿԱՐ Է,

ՔԱՆ ԱՆՏԵՂԻ ԳՈՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»


- Դահլիճում հանդիսականի շարքերում նաեւ հայտնի անձնավորություններ են եղել, այդ թվում դիզայներներ. նրանք ինչպե՞ս արձագանքնեցին Ձեր հավաքածուին:
- Ցուցադրությունից հետո եղել են միայն դրական արձագանքներ: Հատկապես, հաճելի էր կարծիքներ լսել հենց մասնագետներից: Չնայած` պատրաստ էի ցանկացած տեսակի քննադատության, կարծում եմ` տեղին քննադատությունը շատ ավելի օգտակար է, քան անտեղի գովաբանությունը: Սակայն, բարեբախտաբար, թե ցավոք սրտի, կարծիքները միայն դրական էին:

ԻՆՉՊԵ՞Ս ՕԶԲԻԼԻՍԸ ԴԱՐՁԱՎ ONZEBILIS


-Ինչո՞ւ ընտրեցիր ֆուտբոլային թեման, արդյո՞ք հորեղբայրդ` ֆուտբոլիստ Վարազդատ Ավետիսյանը ունեցել է իր դերակատարումը:
- Ինչ-որ առումով նա եւս իր դերակատարումն է ունեցել, քանի որ ի դեմս նրա եւ հայրիկիս` դեռեւս մանկուց ֆուտբոլն իր ազդեցությունն է թողել ինձ վրա: Հետագայում ինքս նույնպես դարձա այդ սպորտաձեւի երկրպագու: Չէի ասի, որ ամբողջ օրը անցկացնում եմ էկրանի առջեւ` ֆուտբոլային հանդիպումներ դիտելով, սակայն մեծ հաճույք եմ ստանում գեղեցիկ խաղ դիտելիս: Ինչպես նաեւ բաց չեմ թողնում ազգային հավաքականի ոչ մի պաշտոնական հանդիպում: Մեծ ոգեւորությամբ եւ հպարտությամբ երկրպագում եմ մեր տղաներին:
- Տաթեւ, քչերն են նկատել, որ Արաս Օզբիլիսը պոդյումի հարթակ է դուրս եկել Օզբիլիս եւ Onze անունների համադրությամբ: Այսինքն` Ձեր հեղինակած հագուստի թիկունքում Օզբիլիսի փոխարեն գրված է եղել Onzebilis: Ինչպե՞ս ստացար նրա համաձայնությունը, եւ արդյո՞ք սկզբում նա հեշտությամբ համաձայնեց գնալ այդ համադրությանը:
- Արասը շատ անմիջական անձնավորություն է, հաճելի էր համագործակցությունը նրա հետ եւ նա ցանկացած առաջարկ, ինչպես նաեւ ազգանվան հետ կապված փոփոխոթյունը հեշտությամբ ընդունեց: Նաեւ նշեմ, որ նրա մասնակցությունը շատ հատկանշական էր, քանի որ ազգանվան հետ համընկնումից բացի, նա Մոսկվայի "Սպարտակում" հանդես է գալիս հենց 11 համարի ներքո, իսկ Onze ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է 11:


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՐՁԵԼ Է ՄԵԾ ԽՆԴԻՐ»


- Բոլոր մոդելները ռուս էին, ինչո՞ւ Հայաստանից հայ մոդելների չէիք տարել, եւ դժվար չէ՞ր ռուս մոդելների հետ համագործակցությունը:

- Կարծում եմ` շատ տրամաբանական է, որ մոդելները Ռուսաստանից էին, քանի որ ունեինք ընտրության մեծ հնարավորություն, անգամ չէինք կարողանում վերջնական հայտարարի գալ, եւ ընտրել մեզ անհրաժեշտ քանակությունը: Բոլորն էլ համապատասխանում էին կերպարային առումով եւ շատ պրոֆեսիոնալ էին: Ոչ մի դժվարություն չեն առաջացրել ամեն ինչ շատ կազմակերպված էր, նրանք լավ կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը: Հուսով եմ` մոտ ապագայում մեզ մոտ նույնպես կցուցադրվի նման պրոֆեսիոնալ մոտեցում, քանի որ Հայաստանում արական մոդելների ընտրությունը դարձել է մեծ խնդիր: Ունենք մի քանի պրոֆեսիոնալ մոդելներ, բայց որոշակի քանակի դեպքում մեծ խնդիր է առաջանում:

- Որքան գիտեմ, դիզայներ Նուռը նույնպես իր դերակատարումն է ունեցել Ձեր վերջին հավաքածուի ստեղծման հարցում:

- Նուռի հետ ծանոթությունս սկսվել է մոտ 4-5 տարի առաջ, երբ գնացի նրա արվեստանոց` զարդ պատվիրելու: Հետագայում մտերմացանք, նա ինձ համար դարձավ ավագ ընկեր, խոհրդատու, ուղղակի շատ հարազատ անձնավորություն: Անչափ շնորհակալ եմ նրան, որ կողքիս է եղել` հավաքածուի ստեղծման առաջին իսկ օրվանից եւ մինչեւ վերջին պահը աջակցել է ինձ` թե՛ մասնագիտական առումով, թե՛ հոգեբանորեն: Երջանիկ եմ, որ ճանաչում եմ եւ դեռ շատ բաներ ունեմ սովորելու նրանից:

 

«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՀԵՏԱԳԱ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ՆՎԻՐՎԻ ՀԵՆՑ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԻՆ»


- Սա Ձեր 3-րդ հավաքածուն է` նախատեսված տղամարդկանց համար, ինչո՞ւ կանայք դուրս մնացին տեսադաշտից:

-  Երբ առաջին անգամ ստեղծեցի հավաքածու տղամարդկանց համար, հասկացա, որ հետագայում պետք է աշխատեմ բացառապես այս ոլորտում:

- Առաջին հավաքածուն ռետրո ֆուտուրիզմ ոճում էր` «Լոնդոնի փողոցներով», երկրորդը` ճանապարհորդության թեմայով` «Բոն Վոյաժ» անվանումն էր կրում, երրորդը` ֆուտբոլային թեման էր, հաջորդ հավաքածուն ի՞նչ անվանում կկրի: Երեւանյան փողոցներին հնարավո՞ր է առաջիկայում անդրադառնաս հավաքածուներից մեկում, թե երեւանյան փողոցներում դեռ այդքան էլ անդրադառնալու բան չկա:

- Ունեմ մի քանի տարբերակ, սակայն փակագծերը չեմ ուզում առայժմ բացել: Միայն կարող եմ ասել, որ տրամադրության, ոճային առումով ստանալու ենք նախորդի հակապատկերը: Իսկ ինչ վերաբերում է երեւանյան փողոցներին, անշուշտ անդրադառնալու շատ թեմաներ կան, եւ չի բացառվում, որ հետագա հավաքածուներից մեկը նվիրվի հենց իմ սիրելի քաղաքին:

- Իսկ Հայաստանում ե՞րբ հնարավորություն կունենան վերջին հավաքածուի ականատեսը լինել:

- Ցանկությունս մեծ է, սակայն առայժմ հստակ ոչինչ չեմ կարող ասել: Դեռեւս քննարկման փուլում ենք:

 


Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում