Այս անգամ դրամատիկ իրադարձությունները տեղի էին ունեցել գիշերըª ժամը 1-ին: Նոյեմբերի 10-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները "Վերնիսաժ" տոնավաճառի մոտից բերման էին ենթարկել 1981թ. ծնված Լազարին, 1971թ. ծնված Նվերին, 1986թ. ծնված Տիգրանին եւ 1980թ. ծնված Վահրամին:
Նրանք, ըստ ոստիկանության, վիճաբանության ժամանակ հարվածել էին իրար, իսկ Լազարը դեմքի մասում ստացել էր վնասվածքներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
ԻՆՔՆԱԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է 7 ԱՆԳԱՄ ԴԱՏՎԱ՞ԾԸ
"Նոյեմբերի 8-ին, ժամը 22:00-ին, 1989թ. ծնված Մհեր Մ.-ն Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են Ավանի Վախթանգովի եւ Սաֆարյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իր "ՎԱԶ-21063" մակնիշի ավտոմեքենան: Նոյեմբերի 10-ին, ժամը 20:00-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1974թ. ծնված, նախկինում 7 անգամ դատապարտված Հայկ Գ.-ն եւ հայտնել, որ ավտոմեքենան փախցրել է ինքը, որը կայանված է Չարբախ թաղամասում: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին": Ոստիկանության այս հաղորդագրից հետո արի ու մի հավատա, որ բանտը ուղղում է մարդուն...
"ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ" ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Օրերս Աէրացիայում գտնվող ասֆալտի գործարանի մոտ "Չաո" տաքսի ծառայության վարորդի եւ երիտասարդ ուղեւորուհու միջեւ ուղեւորավարձի պատճառով վիճաբանություն էր ծագել եւ շատ արագ վերածվել էր տուրուդմփոցի: Ոստիկանության ամփոփագրում այս դեպքը տեղ չէր գտել, իսկ NEWS.am-ը հայտնել էր այդ "զվարճալի" դեպքի հետեւյալ մանրամասները. "Ծեծկռտուքին միացել են ուղեւորուհու մայրը եւ եղբայրը, որն ավելի է թեժացրել վիճաբանությունը: Փայտերով քարերով միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքին միջամտել են իրավապահները, կատարվում է հետաքննություն: