«ԵՌՅԱԿՈՒՄ» ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ»

Արխիվ 12-16

«ԵՌՅԱԿՈՒՄ» ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ»


Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" օրենքի նախագիծը (70 կողմ, 10 դեմ եւ 28 ձեռնպահ): Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միանալու է Տարածքային կառավարման նախարարությանը եւ ստեղծվելու է մի նոր` միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Այս եւ ներքաղաքական մի քանի հարցերի շուրջ էլ, «Իրավունքը» զրուցեց ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՅԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
-Քանի որ կառավարությունն իր կառուցվածքում որոշակի փոփոխությունների է ենթարկվելու, չե՞ք կարծում, որ նաեւ պետք է ԱԺ հանձնաժողովները համապատասխան փոփոխություններ կրեն:


- Նախ ասեմ, որ քննարկումներն այս փուլում ավարտվեցին, բայց դրանք դեռ որոշակի հետագա քայլերի շարունակություն են ունենալու: Ինչպես գիտեք, Ազգային ժողովում քննարկվելուց հետո կառավարությունում եւս պետք է շարունակվեն քննարկումները` ընդհանուր կառուցվածքի, նաեւ կանոնադրությունների ու նախարարությունների հետ կապված: Այնպես որ, շատ բան նաեւ այդ ժամանակ պարզ կլինի: Իսկ այսօրվա դրությամբ որեւիցե խնդիր չեմ տեսնում, այսինքն` ԱԺ հանձնաժողովներն ինչպես կան, այնպես էլ պետք է աշխատեն:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՅԴ ՇՏԱԲՆԵՐԸ ԻՆՉ-ՈՐ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ»


-Ի դեպ, Դուք սերտ կապի մեջ եք մարզերի հետ, ըստ Ձեզ, ոչ իշխանական «եռյակի» համաժողովրդական շարժման շտաբները մարզերում որքանո՞վ են իրատեսական, եւ ի՞նչ ակտիվություն կա այսօր դրանց շուրջ:
- Այդ առումով կազմակերպիչներն ավելի մանրամասն կարող են պատասխանել, թե որ մարզում ինչ են արել ու ինչ չեն արել: Բայց այսօրվա դրությամբ, կարծում եմ, յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր հետագա անելիքները, եւ Ձեր նշած այդ կառույցների ստեղծումը իրենց խնդիրն է: Ամեն դեպքում, չեմ կարծում , որ դրանք ինչ-որ առանձնակի փոփոխություն է առաջացնելու մարզերում: Կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում:
- Իսկ կարո՞ղ ենք ասել, որ դրանք ոչ թե համաժողովրդական շարժման շտաբներ են, այլ ԲՀԿ-ական բավական կանուխ ստեղծված նախընտրական շտաբներ:
- "Նախընտրական շտաբ" հասկացողությունը ինքնին շատ տարածական կարող է լինել, որովհետեւ ցանկացած գրասենյակ, որը ծառայում է կուսակցությանը կարող է ծառայել նաեւ որպես նախընտրական շտաբ այս կամ այն փուլում: Եվ կարծում եմ նաեւ, որ դա բոլորիս համար հասկանալի է, եւ ընդունված ձեւ է` յուրաքանչյուր ընտրություն ավարտելուց հետո սկսվում է մյուս ընտրությունների նախապատրաստական փուլը: Սա անընդհատ շարունակվող գործընթաց է, եւ ես չեմ կարծում, թե այստեղ ինչ-որ արտահերթ խնդիր են լուծում: Մեր երկիրը գնում է հերթական ընտրություններ անցկացնելու ճանապարհով, ինչը բնական է եւ նորմալ: Յուրաքանչյուր կուսակցություն կարող է որոշակի քայլեր ձեռնարկել, որոշակի խնդիրների շուրջ բարձրաձայնել հարցադրումներ, բայց միեւնույն ժամանակ պետք է ընդունենք, որ մեր երկրում իրավիճակը այնպիսին է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա:

«ՄԵՆՔ ՆԱԵՎ ԱԿՏԻՎ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ ԵՆՔ»

-Օրերս ՀՀ նախագահը անդրադարձավ ժամանակին դեռեւս ոչ իշխանական «քառյակ» համարվող խմբակցությունների առաջարկած 12 կետերին եւ հորդորեց կառավարությանը վերանայել դրանք: Սա զիջո՞ւմ էր, թե՞ ոչ իշխանական կրքերը հանդարտեցնելու միջոց:
- Նախ կարծում եմ, որ այդ 12 կետերի հետ կապված` կառավարությունն իսկապես ներկայացրել էր բավականին մանրամասն մի փաստաթուղթ, որի մեջ կետ առ կետ նշված էր, թե ինչպիսին է իրավիճակը, ինչպիսին են քայլերը, որոնք ձեռնարկվել են, եւ հետագա քայլերի հետ կապված ինչպիսի դժվարություններ կան: Մեր երկրի նախագահը եւս մեկ անգամ կառավարության ուշադրությունն էր հրավիրել այդ փաստաթղթի վրա: Բայց ոչ միայն այն առումով, որ ենթադրենք, թե պետք է նորից քննարկվեն դրանք, այլ այնտեղ ուղղակի կային որոշակի դրույթներ, որոնք պարունակում էին ժամկետների, գործառույթների հստակեցման խնդիրներ: Գտնում եմ, որ ավելի շատ այս բնույթի է եղել այդ հանձնարարականը: Եվ նաեւ պետք է նշել, որ իրականում այնպես չէ, որ ոչ մի բան չէր կատարված: ՀՀ նախագահն արդեն իսկ իր խոսքում նշեց, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարված են, եւ բազմաթիվ ընթացիկ փոփոխություններ են եղել: Այնպես որ, այդ գործընթացը 12 կետ լինի, թե` 13, անընդհատ շարունակվող գործընթաց է, եւ ինչ-որ առանձնահատուկ բան չէ: Ու այս ամենի համատեքստում պետք է նշել, որ այլ խնդիրներ եւս եղել են, որոնք ստացել են իրենց լուծումները, եւ որոնք դեռ պետք է ստանան: Միայն առանձնացնել այդ 12 կետը, կարծում եմ` ճիշտ չէ, շատ այլ խնդիրներ կան:

«ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ ԵՎ ՈՉ ԷԼ`
ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ»


-Ոչ իշխանական «եռյակը» խոստանում էր, որ թեժ աշուն է լինելու, բայց դրա փոխարեն խիստ թեժացան հարաբերությունները հենց «եռյակում», եւ այսօր այս երեք ուժերը ոչ մի հարցում միասնական դիրքորոշում չունեն: Ի վերջո, ինչպիսի՞ ավարտ կունենա այս միությունը:
- Չէի ցանկանա կանխատեսումներ անել, որովհետեւ յուրաքանչյուր օր մի հանրահավաքի կոչ են անում կամ որեւէ հայտարարություն հնչեցնում: Սա գործընթաց է, որ իրենք սկսել են եւ շարունակում են: Իսկ թե ինչո՞վ կավարտվի, մենք դրա ականատեսը կլինենք: Մինչեւ այսօր տեսնում ենք, որ որոշակի լուրջ խնդիրներ կան նաեւ «եռյակում»: Եվ թե ինչպիսի՞ն կլինի իրենց աշխատանքի արդյունքը, բոլորս դրա ականատեսը կլինենք: Մեր կողմից որեւէ խնդիր չկա եւ ոչ էլ` միջամտելու ցանկություն: Իրենք են որոշել միանալ, իրենք են նորից որոշել անջատվել, այնպես որ, այս հարցում իրենք են որոշումներ կայացնողները, բայց մենք նաեւ ակտիվ դիտորդի դերում ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում