ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն իշխանափոխություն ոչ պահանջող է, ոչ էլ` անող, բայց արի ու տես, որ պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ հավաստիացնում է. "Կյանքը ինքը կթելադրի ժամկետները, ես էլ կողմ չեմ, որ իշխանափոխությունը դանդաղ լինի, ես էլ կողմ եմ արագությանը, ու իշխանափոխությունը պետք է հասունանա, իսկ թե դա կլինի 2 շաբաթվա, թե 1 տարվա ընթացքում` չգիտեմ": Կարճ ասած, ԲՀԿ-ական այդ պատգամավորի խոսքից բխում է, որ իշխանափոխությունը, ինչպես կասեր ժողովուրդը, տեղի կունենա "էշի զատկին": Ուստի զարմանալով հանդերձ, մնում է հարցադրել պարոն Մելքումյանին` արդյո՞ք նրան մանկապարտեզում, դպրոցում, բուհում չէին ուսուցանում, որ խաբելը լավ բան չէ: Ի վերջո, քաղաքական դաշտը հո անշարժ գույքի շուկա չէ...
Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ մասին ամբողջ ՀԱԿ-ը կարող է ասել` մեր հալ, քո հավես: Միշտ ամբողջ թիմով ողբաձայն լալիս են, որ այլեւս ԲՀԿ-ի ծախսերով հնարավորություն չունեն գնալ հրապարակներում ինքնահաստատվելու, եւ հակառակ կողմից էլ, մամուլին "պաս են տալիս" տվյալներ, թե մեկ հոգու հանրահավաքի բերելն ինչքան ծախս է նստում, Բագրատյանը որոշել է սպառազինվել գրչով, ավելի ճիշտ` համակարգչի ստեղնաշարով, եւ ՀՀ պետբյուջեի նախագծի վերաբերյալ 50 դիտողություն եւ առաջարկություն ներկայացնել: Ախր, ինչպես կարելի է, "ավազակապետություն կազմաքանդող" ՀԱԿ-ը բյուջետային ներարկումներից զրկվում է, եւ ԼՏՊ-ի "Քաղաքագիտական վերլուծության" դիմաց հիմա քոռ կոպեկ տվող չկա, իսկ այդ մարդը պետական բյուջեի դարդն է լացում:
Եզրափակելով քաղաքական սադիզմի թեման, չենք կարող չհիշատակել ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հայտարարությունը. "Ես բազմիցս նշել եմ, որ հանրապետականը երբեք գործարքների չի գնում եւ ականներ էլ ընդդիմության մեջ չի տեղադրում: Եթե իրենք ունեն խնդիր, ապա խնդիրը պետք է փնտրեն իրենց մեջ: Այնպես չէ, որ "եռյակը" փլուզվի մենք ուրախանում ենք, կամ եթե "եռյակը" չի փլուզվում, մենք տագնապում ենք": Չէ, չեղավ այդպես: Չէ՞ որ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որ ԲՀԿ-ն պետք է արագացնի հանրահավաք անելը, այլապես "քըխ" իշխանությունը կհասցնի պառակտել "եռյակին": Բայց արի ու տես, որ Շարմազանովը զարմանալիորեն պսակազերծում է այդ թեզը, նշում, որ ՀՀԿ-ն ականապատումով չի զբաղվում, ուստի, ծերուկ Տեր-Պետրոսյանը չի կարողանալու հայտարարել` այ, ԲՀԿ-ն մեզ չլսեց, եկան այդ չարագործ հանրապետականները ու ամբողջ "եռյակն" ականապատեցին եւ պայթեցրին:
Ամբողջ հանրապետությունը ցնցված է Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, երբ երթուղայինի այրվելու պատճառով 7 հոգի զոհվեցին: Այդ սահմռկելի ողբերգության ֆոնի վրա գրեթե աննկատելի մնաց Երեւանում մեկ այլ ավտոմեքենայի այրվելը, քանզի դրա արդյունքում, բարեբախտաբար տուժող չկա: Կենտրոնում այրվեց ԶԻԼ մակնիշի ԱՂԲԱՏԱՐ ավտոմեքենան` աղբով հանդերձ, եւ Կենտրոնում ապրողների լուսաբացի գեղեցկությունը փչացավ գարշահոտության պատճառով: Տվյալ դեպքում պետք է զարմանալ ոչ թե աղբատարի վառվելու, այլ այդքան երկար տարիներ աղբատարների չվառվելու վրա, քանզի արտերկրից նոր աղբատարները պետք է տեղ հասնեին դեռ ապրիլի 1-ին, սակայն դրանց հասնելը դարձավ իսկական ապրիլմեկյան պատմություն: Դե ինչ, հուսանք, որ քաղաքապետարանը կլուծի ե՛ւ աղբատարների հարցը, ե՛ւ աղբահանության բարելավման, քանզի այդ դեպքում քաղաքը կպրծնի նաեւ թափառական շներից եւ առնետներից:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում