"ՀԱՄ ԷԼª ԷԴՔԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ"
Արխիվ 12-16"ՀԱՄ ԷԼª ԷԴՔԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ"
"Լավ ա, սաղ լավ ա լինելու",- անդրադառնալով նախարարությունների միավորման հարցին` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ:
- Որքանո՞վ է ըստ Ձեզ, դա նպատակահարմար:
- Դե, էտքան խելոք մարդ կա, իրենց հարցնես` ավելի ճիշտ չի՞ լինի:
- Դուք էլ եք խելոք, դրա համար էլ, Ձեզ եմ հարցնում:
- Դե, պիտի պարտադիր ե՞ս խոսամ: Լավ բան ա, լավ գործ են անում: Ինձի թվում ա` ժողովրդի համար էլ ա էս լավ, ավելի հեշտ կկարողանան կառավարել էլի: Համ էլª էդքան նախարարն ի՞նչ են անում որ, բոլ ա էլի` հերիք չի՞:
- Ձեզ որ մնար` քանի՞ նախարար կթողնեիք:
- Ինչքան քիչ, էնքան լավ: Թե չէ, դրանց կնանիք, որ գնան դեկրետ ու էդքան փող տանեն, ի՞նչ կլինի մեր վիճակը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

