ԱՐԴՅՈՔ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈՔ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Շրջանառվող լուրերի համաձայն` բացի տարածքային ու արտակարգ  իրավիճակների նախարարությունների միացումից, չի բացառվում նաեւ այլ նախարարությունների միացում եւս:  Մասնավորապես, խոսքը վերաբերում է բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարությունների, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության  նախարարությունների միավորմանը: «Իրավունքն» այսօր  վերոնշյալ գերատեսչությունների ղեկավարներից պարզեց`շրջանառվող լուրերը որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարությունների միավորման հարց չկա: «Երբ կլինի, կպատասխանենք  ձեր հարցին»,- ասաց նախարարը:

- Իսկ այնուամենայնիվ, եթե լինի նման  երկու նախարարությունների միավորում, ըստ Ձեզ, արդյունավետ  միավորում կլինի՞:

- Եթե կառավարությունը նման  որոշում կկայացնի, այն ժամանակ էլ գնահատականներ կտանք:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ ասաց, որ  տեղյակ չէ,  գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարությունները կմիավորվեն, թե ոչ:

- Իսկ արդյունավետ կլինի՞ այդ երկու կառույցների միավորումը:

- Կառավարությունը դա կորոշի, դա քաղաքական հարց է: Կառավարությունը ոնց կորոշի, էնպես էլ  կլինի:

- Իսկ Ձեզ համար ընդունելի կլինի՞ գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարությունների հավանական միավորումը:

- Ես չեմ կարող ասել,  քանի որ նման բան չկա:

ՀՀ մշակույթի փոխնախարար  Արթուր Պողոսյանն էլ  մի փոքր այլ կարծիքի է: Նա մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների միավորմանն արդյունավետ աշխատանքի առումով ասաց.

«Նախկինում կար նման կառույց (նկատի ունի, որ մշակույթի, սպորտի  եւ երիտասարդության  նախարարությունները միասին էին-խմբ.): Ես այդ ժամանակ այդ կառուցվածքում աշխատել եմ: Եվ կարող եմ ասել, որ  որքան էլ միավորեն այդ երկու կառույցները, նրանք  տարբեր գործառույթներ են  իրականացնելու: Ես դժվար եմ պատկերացնում սպորտը, երիտասարդությունն ու մշակույթը»,- եզրափակեց Արթուր Պողոսյանը:

Սոնա Դավթյան




Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում