ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ՀԱՐՑՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ Է ՏԱԼԻՍ»

Արխիվ 12-16

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ

ԱՅԴ ՀԱՐՑՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ Է ՏԱԼԻՍ»

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց ներքաղաքական մի քանի հարցի:

- Պրն Սահակյան, Դուք չե՞ք ընդունում եռյակի հստակ պահանջները:

- Եթե պահանջները եղած հնարավորությունների սահմանում են, ուրեմն կլուծվեն:

- Իսկ ո՞ր պահանջը կլուծվի:

- Դուք ասեք, թե որ պահանջը: Ամեն օր նոր պահանջ է առաջ քաշվում:

- Օրինակ, ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը:

- Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կլինի ճիշտ ժամանակը:

- Իսկ ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը:

- Ես դրան դեմ եմ, քանի որ երբ հրապարակում ես, հարյուրավոր կամ հազարավորներ կգան-կասեն, որ դա իրենց ստորագրությունը չէ: Եվ տարիներով ու դարերով պիտի այդ ստորագրությունները լինեն լաբորատորիաներում:

- Արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները  բացառո՞ւմ եք:

- Դա բացասական երեւույթ է: Ես կարծում եմ, որ մեր քաղաքական օրակարգում նման խնդիր ոչ քննարկվել է, ոչ էլ կա իրողության մեջ:

- Արդյոք ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ մեր ներքին անկայունությունը դուր չի գա ՌԴ-ին, ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է: Ի՞նչ կասեք:

-  Եթե մի երկրում քաղաքական իրավիճակը լարված է լինում եւ վտանգավոր է դառնում, բնականաբար, վտանգները տվյալ երկրի նկատմամբ շատանում են:

- Հաջորդ տարվա պետբյուջեն քննադատում են ընդդիմադիրները համարելով, որ այն օրվա խնդիր լուծող բյուջե է:

- Ընդդիմադիրներն արտահայտում են իրենց ցանկությունը, իսկ մեր ներկայացրած բյուջեն նրանց ցանկությունների մեջ չի տեղավորվում:

- Ընդդիմադիրներն ասում են, որ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը կազմելիս հաշվի չի առնվել Հայաստանի ԵՏմ անդամակցության հարցը...

- Ես չեմ կարծում, որ ընդդիմությունն այդ հարցն անգրագիտությունից է տալիս:  Ընդդիմությունը նպատակային հրահրում է անում: Մինչեւ ԵՏՄ-ի պայմանագիրը չհաստատվի ԱԺ-ում,  կանխատեսումներն իզուր են:

- Ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ առաջնորդի  նախագահական հավակնություններին:

- Պատշաճ չէ: Մեր երկիրն ունի նախագահ Սերժ Սարգսյան: Երբ կգա նոր ընտրությունների ժամանակը, կքննարկենք կասենք:

- ՀՀ կառավարությանը  կկարողանա՞ 4,1% տնտեսական աճն ապահովել:

-Կարծում եմ` հնարավորություններ կան: Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանն օպերատիվ է աշխատում:

- ՀՀԿ-ն որքա՞ն ժամանակ է պատրաստվում մնալ իշխանության:

- Մինչեւ ապահովվի Արցախի անկախության ճանաչումը:

- Դրա համար էլ Արցախի հարցը չի՞ լուծվում:

- Արցախի հարցը չի լուծվում, քանի որ Ադրբեջանը բանակցային աթոռին նստելով ոչ մի զիջման չի գնում:

Սոնա  Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում