ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ՃԱԿԱՏ
Արխիվ 12-16ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ՃԱԿԱՏ
Այսօր կլոր սեղանի շուրջ են հավաքվել մի շարք հայրենասեր ու երկրի ապագայով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւորականներ, մտավորականներ, որոնց նպատակն է համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատ ձեւավերելը: Այս մասին իր խոսքում նշեց «Ծնողական կոմիտեի» նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ: Նշենք, որ կլոր սեղանի մասնակիցների թվում են «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը, Տ. Կյուրեղ քահանա Տալյանը, Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, «Մխիթարիչ» հասարակական-բարեգործական կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, Քայքայիչ աղանդներից
տուժածների աջակցության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը եւ այլք: Ըստ Ա. Բոշյանի, այս ճակատի ձեւավորումն այսօր կարեւոր է նրանով, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամսվա ընթացքում պրոցեսները, մեղմ ասած, սրվել են, այսպես կոչված, գենդերային ինքնության բազմազանության պատճառով: Հավելենք, որ քննարկման վերջում մասնակիցների կողմից կընդունվի մի բանաձեւ, որի բովանդակության մասին հավելյալ կներկայացվի լրատվամիջոցների ուշադրությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

