"ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ԹԵ ԻՆՉՔԱՆ ԼԱՎՆ Է"

Արխիվ 12-16

"ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ԹԵ ԻՆՉՔԱՆ ԼԱՎՆ Է"


Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում կայացած "Սպարտակ"-"Արսենալ" հանդիպումն առանձնահատուկ էր Մոսկվայի "Սպարտակի" եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի համար: Վերջինս ծնկի վիրահատությունից հետո երկրորդ անգամ էր ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում:
Երկար ժամանակ խաղադաշտից բացակայելու արդյունքում ֆուտբոլիստից մեծ ջանքեր պահանջվեցին` ցանկալի մարզավիճակ ձեռք բերելու համար: Ինչեւէ, հենց "Արսենալի" դեմ հանդիպումը օգնեց Մովսիսյանին վերականգնել հարձակվողական դիրքերը. ՀՀ ազգային ընտրանու ֆուտբոլիստն այս խաղում խփեց իր առաջին գոլն ընթացիկ առաջնությունում, թեեւ Մովսիսյանին "օգնեց" նաեւ "Արսենալի" դարպասապահ Ալեքսանդր Ֆիլիմոնովն իր անհաջող խաղով: Այս գոլը, իհարկե, ֆուտբոլային տեսանկյունից չէր փայլում իր գեղեցկությամբ, բարդությամբ եւ չէր կարող ընդգծել հարձակվողի որակները եւ նույնիսկ մի շարք կայքեր շտապեցին այն անվանել զավեշտալի: Բայց նաեւ չի կարելի անտեսել այդ գնդակի կարեւորությունը` թիմի հաղթանակի եւ հենց Մովսիսյանի համար, ով այս մրցաշրջանում դեռ գոլ չէր հեղինակել: Ինքը` Մովսիսյանը, նույնպես "Նաշ ֆուտբոլ" ալիքի եթերում անդրադարձել է իր խաղին եւ խփած գնդակին. "Կարծում եմª այդպիսի գոլը նվեր է ցանկացած հարձակվողի համար: Լավ է, որ առաջին գոլս խփեցի մրցաշրջանում, բայց պետք է շարունակել: Փորձում ենք կատարել մարզիչի բոլոր առաջադրանքները":
Պետք է նշել, որ այդ "պատահական" գնդակով չեն սահմանափակվել հայ ֆուտբոլիստի օգտակար գործողությունները խաղադաշտում. աստիճանաբար լավ մարզավիճակը վերագտնող Մովսիսյանը բավականին ակտիվ էր հարձակման գծում եւ լավ տպավորություն թողեց ողջ հանդիպման ընթացքում: "Սպարտակի" գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը "Արսենալի" նկատմամբ հաղթանակից հետո նույնպես անդրադարձավ Մովսիսյանին: "Շատ կարեւոր է, որ առաջին րոպեներից ձգտում էինք կառավարել խաղը: Ստեղծեցինք մի շարք գոլային պահեր, սակայն խփեցինք 2 գոլ: Սա թիմային արդյունք էր, որին նպաստեցին Մովսիսյանի ու Պրոմեսի գոլերը: Մենք դեռ զարգացման փուլում ենք: Անկասկած, Արտյոմ Ձյուբան ունի մեր թիմում կարեւոր ֆուտբոլիստ դառնալու հնարավորություն: Այժմ ընտրություն ունենք հարձակման գծում: Յուրա Մովսիսյանը ցույց տվեց, թե ինչքան լավն է: Նախորդ շաբաթ Յուրան մասնակցեց թիմի բոլորª 3 գոլային գրոհներին, իսկ այսօր նաեւ գոլ խփեց: Ձյուբան պետք է աշխատի եւ ապացուցի, թե ինչի է ունակ եւ սպասի իր շանսին",- Յակինի խոսքը մեջբերում է "Սպորտ Էքսպրեսը":

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում