ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԳՐՈՂՆԵՐԻ 3 ԹԵՎԵՐԻ ՄԻՋԵՎ

Արխիվ 12-16

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԳՐՈՂՆԵՐԻ 3 ԹԵՎԵՐԻ ՄԻՋԵՎ



«Իրավունքն» անդրադարձել էր, որ Հայ գրողների միավորումը դատական գործ էր բացել Հայաստանի գրողների միության դեմ: Ըստ հայցի` Հայ գրողների միավորումը գույքային պահանջ է դրել, մասնավորապես, վերջիններս պահանջում են Հայաստանի գրողների միության գույքային միավորներից որոշակի համապատասխան անշարժ եւ շարժական գույքի միավորների ձեռքբերում: Նախկինում եւս Հայ գրողների միավորումը սեփականության իրավունքով ցանկանում էր տարածք վերցնել Հայաստանի գրողների միությունից: Այն ժամանակ տեղի ունեցան որոշակի դատական գործընթացներ, եւ, ըստ էության, Հայաստանի գրողների միության համար բարենպաստ դատական ակտեր վերցվեցին:

Ինչեւիցե, Հայ գրողների միավորումը կրկին բարձրացրել էր խնդիրը եւ ցանկանում էր նորից վիճարկել, սակայն վճիռը կրկին եղավ հօգուտ Հայաստանի գրողների միության:
«Իրավունքի» հետ զրույցում Հայ գրողների միության նախագահ ՊԱՅԾԱՌ ԶԱՆՅԱՆՆ ասաց, որ այս անգամ դիմել են դատարան` կատարողական թերթիկի համար. «Կատարողական թերթիկ տրված չէր դեռ 2000 թվականից, խնդրել էի, որ հարգելի համարվեր այն ուշ վերցնելը, քանի որ մեր նախկին նախագահը` Սերո Խանզադյանը, ծանր հիվանդացավ, հանրապետությունից հեռացավ` բուժման նպատակով, եւ կնիքը, որոշ փաստաթղթեր չիմացանք` իր մահից հետո ում մոտ է: Մինչեւ ձեռք բերեցինք նոր կնիքներ եւ փաստաթղթեր, ժամանակ կորավ»:
Ըստ Պ. Զանյանի` իրենք Սովետմիությունից եկած գրողների իրավահաջորդն են եւ գրեթե 3 տարի աշխատել են Հայաստանի գրողների միության հետ, իսկ թե ինչպես ստեղծվեց գրողական 2 միություն, եւ այդ ինչ եղավ, որ բաժանվեցին, տիկին նախագահը շարունակեց. «Սովետի փլուզումից հետո 37 հոդվածի համաձայն` մենք իրավահաջորդ դարձանք: 1993 թվականին Վահագն Դավթյանի գլխավորությամբ 20 րոպեանոց ժողով եղավ, եւ ստեղծվեց Հայաստանի գրողների միությունը: Մինչեւ 1996 թվականը  աշխատեցինք միասին, միշտ բռնկումներ էր լինում, թե` տարածքը մերն է, իսկ Հայ գրողներն էլ ասում էին` եթե դուք նոր եք ստեղծվել, ու տարածքը ձերն է, եկեք գոնե կիսվենք: Բայց 1996 թվականին, մի օր Վանո Սիրադեղյանը իր խմբով, ավտոմատներով, գլուխները փաթաթած եկան մեր գույքը պատուհանից դուրս նետեցին, առանց որեւէ օրենքի, հրամանի, դատ ու դատաստանի: Մնացինք զարմացած, այդ օրվանից մնացին Հայաստանի գրողները` Վահագն Դավթյանի գլխավորությամբ: Սերո Խանզադյանը մահացավ, նրանից հետո միության նախագահ դարձավ Հովհաննես Մելքոնյանը, նա էլ մահացավ, ես դարձա նախագահ ու այսպես իրավունքներիս համար գրել եմ տարբեր կառույցների, ոչ ոք չի արձագանքում, հիմա էլ հասել եմ մինչեւ դատարանի մակարդակին: Բոլոր կառույցների, նամակների պատասխանն է. մենք գործ չունենք, դուք ձեր հարցերը որոշեք... Այսպես մնացել եմ օդում կախված»:


Պ. Զանյանի պնդմամբ` իրենց միությունն ունի 300 հայ գրողներ եւ 250 արտասահմանյան.
- Այդ 300 անդամները մեղկ են, կյանքս գնաց: Մենք ունենք երիտասարդական թեւ, նույնիսկ Աբխազիայից, Հունաստանից են ինձ ուղարկում իրենց տվյալները` միության անդամ դառնալու համար: Մեր միության ստեղծագործողները իրավունք չունեն գնալ Սեւանի, Ծաղկաձորի հանգստյան տուն, ես երբեք չեմ գնացել եւ չգիտեմ, թե Ծաղկաձորի հանգստյան տան դուռը աջ է բացվում, թե ձախ: Օրինակ` Հրանտ Հորիզոնը, որ մեր միության անդամն է` 95 տարեկան է, հանգստի իրավունք ունի, որ գնա Ծաղկաձոր, բայց նա կառչած այս միությունից ասում է. «Ես կմեռնեմ որպես Հայ գրող, ոչ թե` Հայաստանի, նրանք խարդախներ են...»: Փաստորեն, Ծաղկաձորի ու Սեւանի ստեղծագործական տունը Հայաստանի գրողների համար է, մյուս գրողները «քըխ» են, հազար ներողություն, սա իմ բառը չէ: Թե՞ թուրք ենք, ի՞նչ է եղել, մենք գրող չե՞նք: Էդվարդ Միլիտոնյանին շատ հարգում եմ, Լեւոն Անանյանին շատ հարգել եմ, բայց ինչո՞ւ են այդպես վարվում: Նրանք վարձակալության են տալիս բոլոր մեզ պատկանող սենյակները եւ վարձերը օգտագործում` չգիտեմ ինչ նպատակներով... Ես էլ չեմ կարող կռվել, պիտի լռեմ ու իմ խեցին մտնեմ...
- Տիկին Զանյան, փաստորեն ստացվում է, որ ունենք գրողների 3 միություն:
- Ասում եմ, մենք իրավահաջորդն ենք գրողների` 37 հոդվածի համաձայն, ի սկզբանե մենք եղել են ու կանք: Այդ մյուս գրողների միությունը` Աբգար Ափինյանը, Հայաստանի գրողների հետ վիճեց, «Նոր դար» ամսագրի խմբագիրն էր, կռվեցին, ու իրեն կոշտ ձեւով հանեցին միությունից, նա, ի հեճուկս Հայաստանի գրողների միության, ստեղծեց Երեւանի գրողների միություն եւ ընդամենը ունի միության 1 անդամ` Ղումաշյանը: Նա էլ է պայքարում, սենյակ է ուզում, դե թող ուզի... Իսկ Հայ գրողների միավորումը, ի սկզբանե է, 1912 թվականից Հովհաննես Թումանյանի երազած Հայ գրողների միությունն է, որ հայը որտեղ էլ լինի, մեր միության անդամն է, եւ այսօր այդպես էլ կա: Հայ գրողները եղել են ու, իմ կարծիքով, միշտ էլ կլինեն:

- Իսկ Խաչիկ Կիրակոսյանն ի՞նչ կապ ունի ձեր միավորման հետ, որքան գիտեմ` նա էլ է ժամանակին ձեր միավորման նախագահը եղել:

- Ոչ, նման բան չի եղել, նա ինքնակոչ է: Նա գնացել էր Ռուսաստան ու Հայ գրողների անվան տակ բավականին գումարներ էր վերցրել: Հետո մեր նախկին նախագահ Հովհաննես Մելքոնյանի հետ համագումար արեցին, եւ նա Մելքոնյանին ասաց, որ ուզում է նախագահ դառնալ` որոշակի գումարներ փոխանցելու դեպքում: Նա այդ գումարները Մոսկվայից չփոխանցեց, իսկ Հովհաննես Մելքոնյանը իրեն նախագահ չնշանակեց, պարզապես հեռացրեց միության անդամությունից: Իսկ եթե Խաչիկ Կիրակոսյանն ասում է, որ ինքը Հայ գրողների միության նախագահ է, նման ցնդաբանություն բոլորը կարող են անել: Որ ասեմ` ես Ամերիկայի թագավորն եմ, դուք կհավատա՞ք, հավատացեք, նման բան չի եղել: Իր հորեղբոր, թե մորաքրոջ տղան` Գրիշա Սարգսյանը, մի անգամ ասաց` այդ շիզոֆրենիկը 80 միության նախագահ է անվանել իրեն ու այցեքարտեր բաժանել: Բոլորն են փաստում` Ռուսաստանում Գրողների միության պատին գրել են, որ Խաչիկ Կիրակոսյանը մտնի այս շենք, հրավիրել ոստիկանություն, նա այդպես չընդունված անձնավորություն է:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում