ՍԵՎԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՉԵՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ՓՈՔՐ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Արխիվ 12-16

ՍԵՎԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ
ՉԵՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ՓՈՔՐ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ


Անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրեր, տարբեր լեզուներով հրատարակություններ... այս բացառիկ նմուշները պատկանում են 20-րդ դարի հայ պոեզիայի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկին` ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ: Նմուշները պահպանվում են գրողի տուն-թանգարանում, որը գտնվում է գրողի ծննդավայրում` Արարատի շրջանի նախկինում Սովետաշեն` այժմ Զանգակատուն գյուղում: Թանգարանի տնօրեն ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ խոսքով` մեկ սրահում դժվար է ներկայացնել Պարույր Սեւակ գրողի, գրականագետի եւ հայ զավակին պատկանող բոլոր իրերը: Թանգարանի բոլոր խնդիրները տնօրենը ներկայացրեց նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ով ՀՀ Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում եղավ նաեւ գրողի տուն-թանգարանում: Իսկ արդեն "Իրավունքի" հետ զրույցում ներկայացրեց թանգարանի վիճակը եւ խոսեց հետագա անելիքների մասին:

"ՏԱՐՎԱ ՄԵԾ ՄԱՍԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼ"


-Աշխարհում Սեւակի տուն-թանգարանը "եզակի" է իր տեսակի մեջ, քանի որ չունի ոչ մի պայման` գիտական աշխատանք կատարելու համար, չկան առանձին ֆոնդասենյակ ու տեխնիկական սենյակ: Այս պարզ մեկ սենյականոց սրահը ստեղծում է աշխատանքային անհարմարություններ: Թանգարանի համար ցավալի է նաեւ ջեռուցման հարցը, որը բացումից հետո, մինչեւ այսօր դեռ չի լուծվել: Տարվա մի մասը չենք կարողանում նորմալ աշխատել եւ այցելուների ընդունել: 0 կամ -1  ջերմաստիճանի պայմաններում դժվար թե կարողանանք աշխատողներին պարտադրել, որպեսզի մնան այստեղ եւ ընդունեն այցելուներին: Սակայն այս խնդիրները մաս առ մաս լուծվում են, քանի որ ՀՀ նախագահը տեսնելով այս սուղ պայմանները` հատուկ հանձնարարական տվեց, որպեսզի եւ՛ թանգարանի նոր մասնաշենքը կառուցվի, եւ՛ ջեռուցման հարցը լուծվի:

"ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼՈՒԾԻ"


-Թանգարանի այցելուների թիվը մինչեւ նախորդ տարի կրում էր աճողական բնույթ, տարեցտարի նրանց թիվը ավելանում էր, նախորդ տարի ունեցանք այցելուների պակաս` մոտավորապես 1000 -ով, այս տարի այդ բացը կարծես թե լրացվում է: Իմ կարծիքով նոր մասնաշենքի շահագործումից հետո թանգարանը դեպի իրեն կձգի ավել շատ մարդկանց: Սպասում ենք նոր մասնաշենքի շահագործմանը, որը շատ խնդիրներ կլուծի: Թանգարաններ այցելելը պետք է դառնա պետական ծրագիր: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պարտքն է` աջակցել դպրոցներին եւ այն երեխաներին, ովքեր չունեն միջոցներ, որպեսզի տարեվերջյան իրենց էքսկուրսիաների ընթացքում կարողանան այցելել թանգարաններ: Ոչ միայն Սեւակի թանգարանը, այլեւ բոլոր թանգարանները պետք է դառնան ուսումնական ծրագրի մի մաս: Այս մասին ես ասացի նաեւ ՀՀ մշակույթի նախարարին: Մի ափ մեր հայրենի հողը պետք է ճանաչեն բոլոր դպրոցականները, քանի որ թանգարաններում է խտացված մեր մշակույթի մի մասը:

"ԿԱՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓՈՔՐ ՏԱՐԱԾՔԻ
ՊԱՏԱՃՌՈՎ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՑՈՒՑԱԴՐԵԼ"


-Թանգարանի հիմնադրումից հետո, սա երրորդ ցուցադրությունն է: Հույս ունեմ, որ մեկ ամիս անց նորակառույց շենքը կշահագործվի, քանի որ  ունեք ցուցանմուշներ, որոնք գտնվում են ֆոնդերում: Դրանք փոքր տարածքի պատճառով չենք կարողանում ցուցադրել, իսկ նորակառույց շենքը մեզ տալիս է այդ հնարավորությունը: Ցուցանմուշների հիմնական մասը պահվում է ֆոնդերում, այժմ ցուցադրված է 300 ցուցանմուշ: Ընդհանուր առմամբ պահպանվում է շուրջ 700-ը եւ 1000-ից ավելի գրականություն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրողն ընդամենը 47 տարեկան էր, երբ ավտովթարի հետեւանքով վրա հասավ նրա եղերական մահը: Ողբերգական դեպքը տեղի ունեցավ 1971 թվականի հունիսին 17-ին: Արդեն հաջորդ տարի` 1972 թվականին ՀՍՍՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց գրողի տուն-թանգարանը, որը պաշտոնապես բացվեց 1981 թվականին: Թանգարանը կառուցվել է Պ. Սեւակի առանձնատանը կից` ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հեղինակած նախագծով: Այն իրենից ներկայացնում է 150 քմ մակերես ունեցող մեկ տարածք, որտեղ գտնվում են գրողին պատկանող իրերի մի մասը: Ըստ Ջ. Թորոսյանի նախագծի` տուն-թանգարանի համալիրը ներառելու էր նախասրահ-դահլիճ, ցուցասրահներ, մատուռ-զանգակատուն, ամֆիթատրոն: Ցավոք համալիրը այդ ժամանակ որոշակի պատճառներով կյանքի չկոչվեց: 2013 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թանգարան այցից հետո, հատուկ հանձնարարականով վերսկսվեցին թանգարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքերը` Ջիմ Թորոսյանի նախագծի հիման վրա:
Նշենք, որ մեծանուն գրողի տուն-թանգարանի ցուցասրահի պատին արվել են որմնանկարներ, որոնք ներկայացնում են գրողի ստեղծագործությունները` "Մարդը ափի մեջ", "Անլռելի զանգակատուն", "Եռաձայն պատարագ": Տուն-թանգարանի բակում` այգու կենտրոնում է գտնվում գրողի գերեզմանը, գերեզմանաքարի վրա փորագրված է նաեւ կնոջ` Նելլի Մենաղաշվիլու անունը: Նույն այգում են գտնվում նաեւ Պ. Սեւակի ծնողների գերեզմանները:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում