"ԶԲԱՂԵՑՆԵԼՈՎ ՏԱՐԲԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՇՏՈՆՆԵՐ` ՇԱՀԻՆՅԱՆԸ ՉԿՈՐՑՐԵՑ ԻՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵՐՊԱՐԸ"

Արխիվ 12-16

"ԶԲԱՂԵՑՆԵԼՈՎ ՏԱՐԲԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՇՏՈՆՆԵՐ` ՇԱՀԻՆՅԱՆԸ ՉԿՈՐՑՐԵՑ ԻՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵՐՊԱՐԸ"


Երեկ Աբովյան փողոց 17 հասցեում, հանդիսավոր կերպով բացվեց պետական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ի դեպ այս տարի լրացավ գեներալ-լեյտենանտի 90-ամյակը: Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին գեներալ-լեյտենանտի որդին` Սերգեյ Շահինյանը, նրա ընկերները, մտերիմները, արդարադատության գեներալ-մայոր Կառլեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, եւ ինչպես իրավապահ համակարգի մի շարք նախկին ոստիկաններ նշեցին` "նրա աշակերտները":
Ներկա գտնվողներից բոլորը մեծ ոգեւորությամբ եւ հպարտությամբ էին խոսում գեներալի մասին: Ոստիկանության գեներալ Սուրեն Աբրահամյանը անդրադառնալով գեներալ-լեյտենանտի անցած ուղուն` ասաց. "Բացառիկ անձնավորություն է, բախտ եմ ունեցել երկու անգամ աշխատել նրա ենթակայության տակ: Նրան համապատասխանում են հետեւյալ հոմանիշները` բարձր կարգի պրոֆեսիոնալ, ընդգծված պետական մտածողության տեր մարդ, հատկանիշներ, որոնք այսօր, ցավոք սրտի, բացակայում են մեր պետական այրերի մոտ: Ամենակարեւորը` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ` Շահինյանը չկորցրեց իր մարդկային կերպարը, նրան չխանգարեցին մարդ մնալ ո՛չ ամբիցիաները, ո՛չ բարձր պաշտոնը, ո՛չ հասարակության մեջ գրաված բարձր դիրքը: Նրա հետ աշխատած տարիները միշտ երանությամբ եմ հիշում, որովհետեւ նա իդեալական մարդ էր":
Իսկ Ոստիկանության պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանն ասաց. "Շահինյանը այն անձնավորությունն էր, ով գիտեր եւ դատախազության եւ ԱԱԾ եւ ինչու չէ, նաեւ Ներքին գործերի նախարարության համակարգի ամբողջ էությունը":
Շահինյանի որդին` Սերգեյ Շահինյանը, մեզ հետ զրույցում ակամայից հիշեց գեներալի խորհուրդը որդուն. "Ասում էր` տղաս, մարդ պիտի գիշերն այնպես քնի, որ առավոտյան  խիղճը ծանրացած չարթնանա, ոչ էլ մտածի, որ իր ինչ-որ վատ արարքի համար ինչ-որ մեկը գիշերը չի կարողացել քնել: Ասում էրª միայն էդ դեպքում կարաս խիղճդ հանգիստ ապրես: Ես հենց այդպես էլ ապրում եմ, աշխատում եմ այնպես ապրել ամեն օրս, որ հանկարծ գիշերը քնելիս չմտածեմ, որ որեւէ մեկի խնդրի համար ես եմ մեղավոր: Հայրս ասում էր` մարդ պետք է հայելու մեջ իր արտացոլանքը տեսնելիս զգա, որ ինքը ազնիվ է ու խիղճը մաքուր":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում