ԴՈԼԱՐԱՅԻՆ ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ ՎԵՐՋԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Արխիվ 12-16

ԴՈԼԱՐԱՅԻՆ ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ ՎԵՐՋԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է


Նոյեմբերի 9-ին Գերմանիան մեծ շուքով նշեց Բեռլինի պատի փլուզման 25-ամյակը: Հասկանալի պատճառով տոնակատարությունների հիմնական "զարդը" դարձավ ոչ միայն այդ պատի, այլ նաեւª Խորհրդային Միության փլուզման հիմնական դերակատարըª Միխայիլ Գորբաչովը: Սակայն այս անգամ, որքան էլ տարօրինակ հնչի, սույն պետական հանցագործն արեւմտյան լիդերների հույսերը չարդարացրեց: Ավելինª իր մի քանի հայտարարություններով ԽՍՀՄ վերջին ղեկավարն ըստ էության հաստատեց, թե ժամանակին ինքն ինչ սխալ, սեփական երկրի հանդեպ դավաճանական քաղաքականություն է վարել, ինչի ծանրագույն հետեւանքները մինչ օրս քաղում ենք բոլորս: Նկատի ունենք հետեւյալը.

ԳՈՐԲԱՉՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԽԱԼԸ

Գաղտնիք չէ, որ ժամանակին Գորբաչովը ինչպես Բեռլինի պատի փլուզումը, այնպես էլª արեւելաեվրոպական երկրներից ԽՍՀՄ-ի դուրս գալն արտոնեց այն հիմնավորմամբ, թե նախª Երկրորդ համաշխարհային պատերազմից անցել է կես դար ¥այն ժամանակներում¤, այսինքնª պետք է հրաժարվել հետպատերազմյան քաղաքական աշխարհակարգից եւ կառուցել նորըª ժամանակակից իրողությունների վրա հիմնված: Եվ որպես դրա հետեւանք, պետք է նաեւ վերջապես դադարեցնել Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո սկսված "սառը պատերազմը": Այդ չտեսնված զիջողությունների համար Արեւմուտքը Գորբաչովին իսկական հերոս հռչակեց, Նոբելյան մրցանակ տվեց: Բայց ահա այսօր, այդ իրադարձությունների խորհրդանիշ դարձած Բեռլինի պատի փլուզման 25-ամյա տարելիցին նույն Գորբաչովն ասում է. "Աշխարհը նոր "սառը պատերազմի" շեմին է: Ոմանք ասում են, որ այն արդեն սկսվել է", եւ դրա պատճառը ԽՍՀՄ նախկին առաջնորդը համարում է Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի ներկայիս քաղաքականությունը: Չնայածª Գորբաչովն այս անգամ էլ է սխալվում. աշխարհը ոչ թե հիմա է հայտնվել "սառը պատերազմի" շեմին, կամ նոր-նոր է մտել այդ փուլ, այլ, իրականում, Երկրորդ աշխարհամարտի արդյունքների հիման վրա սկիզբ առած այդ պատերազմը մինչ օրս չի էլ դադարել. ո՛չ 1989թ-ինª Բեռլինի պատի փլուզմամբ, ո՛չ 1991թ-ին, երբ դադարեց գոյություն ունենալ ԽՍՀՄ-ը, եւ ո՛չ էլ դրանից հետո:
Իսկ 2000-ականների սկզբներից, երբ Ռուսաստանը սկսեց կամաց-կամաց ոտքի կանգնել, դրան զուգահեռ երբեմնի "սառը պատերազմն" էլ սկսեց իրեն զգացնել տալ եւ աստիճանաբար թեժանալ, իսկ ներկայիս գերշիկացած մթնոլորտն էլ հուշում է, որ հենց այն կուլմինացիոն կետին ենք հասել, երբ պատերազմող կողմերը կա՛մ պետք է գնան պայմանավորվածությունների, կա՛մª փոխադարձ ոչնչացման, ընդ որումª բոլոր ուղղություններովª ռազմական, տնտեսական, քաղաքական, մշակութային, աշխարհընկալման, գաղափարական, բարոյական եւ այդպես շարունակ:
Բայց մեկ բանում Գորբաչովը չի սխալվում: Հնչեցնելով "Եվ ո՞վ է ամենից շատ տառապում քաղաքական նման զարգացումից" հռետորական հարցադրումը ինքն էլ պատասխանում է. "Եվրոպան, մեր ընդհանուր տունը": Եվ թեկուզ միայն այն փաստը, որ անցած դարի կեսերից սկսած, իսկ վերջին 25 տարիներին էլ շատ ավելի բուռն տեմպերով եվրոպական շատ պետություններ կորցնում են իրենց ազգային դիմագիծը, ավանդական արժեհամակարգը, այդպես էլ ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական կցորդի կարգավիճակից այն կողմ չեն անցնում, եւ այսօր էլ այդ ամենի դեմ եվրոպական հասարակության խորքերում բուռն դժգոհություն է կուտակվում, արդեն իսկ վկայում է Գորբաչովի ասածի օգտին: Միգուցե կարելի է ասել, թե այդ կորուստների դիմաց Եվրոպան ձեռք բերեց տնտեսական-սոցիալական բարեկեցություն: Բայց իրականությունն այն է, որ Եվրոպան միշտ էլ շատ ավելի ապահով կյանքով է ապրել, այսինքն այդ առումով արդի աշխարհակարգը սոցիալ-տնտեսական առումով էլ է մեծ հարված հասցրել: Էլ չասած, որ ժամանակին համաշխարհային քաղաքական խաղատախտակի լիդերից այդ նույն աշխարհակարգը Եվրոպային վերածեց ընդամենը վաշինգտոնյան կցորդի: Եվ, վերջապես, այդ տնտեսական բարեկեցության արդյունքում է, որ եվրոպական առաջատար երկրները ներկայումս դարձել են աշխարհի հիմնական պարտապան-պետությունները ¥տե՛ս աղյուսակը¤, ընդ որում, պարտքով ապրելու այդ գործընթացն անցած 25 տարիներին շատ անգամներով է ավելացրել եվրոպական, ասենք նաեւ ԱՄՆ-ի պարտքերը:

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾ ՈՒՆԻ ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻ ՀԵՏ


Թե ինչու Եվրոպայի եւ ԱՄՆ-ի պետական պարտքերը բազմապատկվեցին հենց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, իհարկե, հեշտ բացատրելի է: Այդ բացատրությունը, ի վերջո, տանում է դոլարի համաշխարհային հեգեմոնիայի խնդրին, որն էլ, անշուշտ, դրված է ոչ միայն Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի տնտեսական իմաստի հիմքում, այլ նաեւ դրանց հաջորդած "սառը պատերազմի", ԽՍՀՄ-ի փլուզման եւ ներկայիս իրողությունների: Այս խնդրին քանիցս անդրադառնալու առիթներ ունեցել ենք, եւ չկրկնելով, միայն մեկ հանգամանք նկատենք. այն պահից, երբ Ռուսաստանն սկսեց բացահայտ հայտարարել իր արտաքին առեւտուրը եւ հատկապես էներգակիրների վաճառքը դոլարից տարանջատելու ցանկության մասին, սկսվեցին ռուսական տնտեսության հանդեպ պատժամիջոցների շարքը: Իհարկեª դա կապում են Ուկրաինայի հետ, բայց ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ դա ընդամենն առիթն էր, եւ եթե չլիներ ուկրաինական այս պատերազմը, հաստատ պատժամիջոցների այլ առիթներ կգտնվեին: Առավել եւս, որ ԱՄՆ-ի համար հիմնական վտանգը ոչ թե պարզապես ՌԴ-ի կողմից դոլարին նետված այդ մարտահրավերն է, այլ այն, որ դա Մոսկվան իրականացնում է Պեկինի հետ համատեղ: Ընդ որում, չնայած այդ պատժամիջոցներին, երեկ Չինաստանում մեկնարկած "Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության" ¥ԱԽՏՀ¤ երկրների հերթական հանդիպման շրջանակներում, չնայած ԱՄՆ նախագահի ներկայությանը, հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր հենց ռուս-չինական հարաբերությունների թեմային: Իսկ սպասելիքներն էլ իրենց միանգամայն արդարացրին. Ռուսաստանն ու Չինաստանը նախ կնքեցին մոտ երկու տասնյակի չափ տնտեսական, այդ թվումª գազանավթային նոր խոշոր պայմանագրեր: Արդյունքում, մասնավորապես գազի ուղղությամբ, ինչպես գնահատում է "Գազպրոմի" ղեկավար Ալեքսել Միլլերը, միջնաժամկետ հեռանկարում ռուս-չինական գազային համագործակցության ծավալները կգերազանցեն անգամ ՌԴ-ի կողմից Եվրոպա գազի ներկայիս մատակարարումներին: Այսինքնª ռուսական էներգետիկան սկսում է մեծապես կողմնորոշվել դեպի Չինաստան եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, ինչն արդեն իսկ Եվրոպայի համար լուրջ ահազանգ է: Բայց ամենագլխավորը. Մոսկվան եւ Պեկինը վերահաստատեցին երկկողմ առեւտուրը ազգային արժույթներովª ռուբլով ու յուանով իրականացնելու ծրագրերը: Իսկ դա, ըստ համաժողովում արված Վլադիմիր Պուտինի հայտարարության, անխուսափելիորեն հանգեցնելու է համաշխարհային տնտեսության եւ հատկապեսª էներգետիկայի վրա դոլարի ազդեցության նվազմանը: Եվ այդ մոտեցումն ԱՄՆ-ի համար շատ ավելի վտանգավոր է դառնում, հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների հանդիպումից հետո հնչեցրած այն համատեղ հայտարարությունը, թե. "Միջազգային իրավիճակի ինչ փոփոխություններ էլ որ լինեն, մենք կշարունակենք մեր բազմակողմանի համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու գիծը": Իսկ սա նշանակում է, որ վերջին ամիսներին Վաշինգտոնը թեեւ շատ փորձեց փչացնել ռուս-չինական հարաբերությունները, սակայն այդպես էլ արդյունքի չհասավ եւ հիմա ստիպված է գործ ունենալ ոչ թե Ռուսաստանի եւ Չինաստանի հետ առանձին-առանձին, այլ հենց ռուս-չինական տանդեմի հետ: Իսկ այս դեպքում արդեն գործնականում բոլոր ուղղություններում ԱՄՆ-ը, այսպես ասենք, ուժեղի դիրքերից չի ներկայանում անգամ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գործոնները հաշվի առնելու դեպքում: Առավել եւս, որ նույն տխրահռչակ Գորբաչովը Բեռլինում մեկ միտք եւս հնչեցրեց, որը հաստատ գոնե գերմանացիներին մտորումների տեղիք կտա. "Եկեք հիշենք այն մասին, որ առանց ռուս-գերմանական գործընկերության` Եվրոպայում անվտանգություն չի լինի": Արդյունքումª թե ինչքանով հաստատուն կմնա Եվրոպա-ԱՄՆ դաշինքը, առավել եւս, երբ դոլարին նման վտանգ է սպառնում, դեռ կտեսնենք: Բայց միաժամանակ նկատենք նաեւ, որ Վ. Պուտինն ակնարկեց, որ չին-ասիական ուղղությամբ Ռուսաստանը շարունակում է համագործակցությունը ոչ թե մենակ, այլ Եվրասիական միության կազմով, ինչն արդեն Հայաստանի համար էլ է շատ կարեւոր: Միեւնույն ժամանակª ռուս-չինական այդ կապերը զարգանում են նաեւ արագ թափ հավաքող այնպիսի կառույցների շրջանակներում, ինչպիսին է "Շանհայյան համագործակցության կազմակերպությունը", եւ այդ միասնական համակարգերի դեմ պայքարում աշխարհը նախկին տեսքով պահպանելու ամերիկյան փորձերը հազիվ թե արդյունավետ լինեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում