ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ "ԵՌՅԱԿԻ" ՆԻՍՏԸ ԽԱՌՆԵԼ Է ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ "ԵՌՅԱԿԻ" ՆԻՍՏԸ ԽԱՌՆԵԼ Է ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀԵՏ
"Եռյակի" նիստը երեկ տեղի էր ունենում ԲՀԿ խմբակցության սենյակում, որին ներկա էին ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը Վարդան Օսկանյանը, Վահան Բաբայանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, "Ժառանգությունից" Ռուբիկ Հակոբյանը եւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: "Եռյակի" նիստը ուշագրավ էր իր նոր ձեւաչափով այնքանով, որ այս անգամ, "եռյակի" նիստին մասնակցում էր Վահան Բաբայանը, իսկ "Ժառանգությունից"` Արմեն Մարտիրոսյանը: Մինչ "եռյակի" նիստի սկսելը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շտապեց լրագրողներին հավաստիացնել, որ "եռյակի" ներսում տարաձայնություններ չկան, իսկ Լեւոն Զուրաբյանն էլ, կես կատակ-կես լուրջ, տեսնելով իրեն դինմավորող լրագրողներին ու օպերատորներին` հայտարարեց, որ հոլիվուդյան աստղին անգամ այսպես չեն դիմավորում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

