ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՎԱՅՐ ԴՆԵԼՆ ԱՆԼՈՒՐՋ Է ՀԱՄԱՐՈՒՄ
"Իրավունքը" ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից պարզեց, թե ինչո՞ւ ԲՀԿ պատգամավորները համաժողովրդական շտաբների ձեւավորմանը զուգահեռ` վայր չեն դնում իրենց պատգամավորական մանդատները (ինչպես խորհուրդ է տալիս Ալիկ Արզումանյանը): Ի պատասխան` պատգամավորը խորհուրդ տվեց մեզ ավելի լուրջ բաներից խոսել: -Այնուամենայնիվ, ինչո՞ւ ԲՀԿ պատգամավորները մանդատները վայր չեն դնում: - Դուք ուզում եք, որ կյանքի բոլոր դեպքերը պլանավորե՞նք: - Բայց հավանակա՞ն է, որ ԲՀԿ պատգամավորները մանդատները...
- Բայց ինչո՞ւ դնենք: - Որպես բոյկոտի ձեւ` ուղղված իշխանություններին, իշխանափոխություն հայտարարելու համատեքստում: - Մենք բոյկոտի շատ ավելի լուրջ ձեւեր գիտենք: Հոկտեմբերի 24-ի եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, եւ "Ժառանգության" համատեղ հանրահավաքին Ազատության հրապարակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձախողումներ ունի նաեւ արտաքին քաղաքական դաշտում: Արդյոք ձախողում ասելով` ԲՀԿ առաջնորդը նկատի է ունեցել Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը: - Ոչ, խոսքը բազմաթիվ այլ ձախողումների մասին է: - Ի՞նչ ձախողումների: - Այդ թեմայի մասին կխոսենք հետո: