ԻՆՉՈ՞Ւ ՀԱԿ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
ՕԵԿ խմբակցությունում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի քննարկումը, որին մասնակցում էին նաեւ ներկայացուցիչներ ԲՀԿ-ից եւ "Ժառանգությունից": Նիստի ավարտից հետո "Իրավունքը" ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց` ընտրական օրենսգրքի փոփոխությանն առնչվող ինչ հարցեր են քննարկվել:
"Քննարկումների հիմքում դրել ենք 100% համամասնական ընտրակարգը, ընտրացուցակների հրապարակումն ընտրություններից հետո, կրկնակի քվեարկությունը բացառելու մասին մի շարք դրույթների կիրառումը, ընտրողի ինքնությունը բացահայտելու դեմ ուղղված մի շարք առաջարկներ",- տեղեկացրեց ՕԵԿ պատգամավորը: Հ. Մարգարյանի խոսքով` հաջորդ նիստում ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի քննարկմանը ներկա կլինեն փորձագետներ: Իսկ թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի մասնակցել այս քննարկումներին, պատգամավորի խոսքով` ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դրել նման նախագիծ, չնայած ՀԱԿ-ը կողմ է 100% համամասնական ընտրակարգին: