"ԵՐԱՆԻ ԹԵ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՈՒԺԵՂ ԼԻՆԵՐ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՒՍԱՓԵՐ ՆՐԱՆԻՑ"
Արխիվ 12-16"ԵՐԱՆԻ ԹԵ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՈՒԺԵՂ ԼԻՆԵՐ,
ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՒՍԱՓԵՐ ՆՐԱՆԻՑ"
ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ներկայացվելուց հետո հարցով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով` ընդդիմության ներկայացված հարցերը հետաձգվում են, որը ճիշտ չէ, ավելին` դա ցույց է տալիս, որ իշխանությունը վախենում է ընդդիմությունից: ԱԺ նախագահն էլ հակադարձեց` ասելով, որ հարցերի քվեարկման հաջորդականությանը որոշում է ԱԺ նախագահը: "Վաղը կարող է Դուք լինեք, Դուք որոշեք հարցերի հաջորդականությունը",- ասաց պրն Սահակյանը, ապա հավելեց, որ երանի թե, ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ իշխանությունը խուսափեր նրանից:
Գալուստ Սահակյանը նաեւ կոչ արեց ընդդիմությանը` չվախենալ իշխանությունից, այլ հարգել նրան ու համակերպվել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

