"ԱՍԵՑԻ` ՉԷ՛, ԷԼԻ... NO!"

Արխիվ 12-16

"ԱՍԵՑԻ` ՉԷ՛, ԷԼԻ... NO!"


"Եռյակին" մանր-մունր` մի "Զապորոժեցում" տեղավորվող կամ կուսակցապետից եւ կուսակցական կնիքից բաղկացած քաղաքական անհաջողակ միավորներ կցելը ամենեւին չնպաստեց, որ "եռյակի" մեկը երկուս դառնա: Ընդհակառակը` արդեն բոլորը սպասում են, թե "եռյակին" երբ է պաշտոնապես հրաժեշտ տալու "Ժառանգությունը", քանզի այդ կուսակցությունը կտրականապես դեմ է ԵՏՄ-ին, իսկ ՀԱԿ առաջնորդն էլ մեկի տեղը երկու անգամ դեմ լինողներին "ջղաձգվողներ" սեպեց:

Բայց նաեւ ՀԱԿ-ի պարագայում, կարծես թե, շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

ՈՎ ՎՃԱՐՈՒՄ Է, ՆԱ ԷԼ ՊԱՏՎԻՐՈՒՄ Է


Եվ այսպես` պարզվում է, որ ՀԱԿ-ի սիրտը հանրահավաքներ է ուզում, իսկ ԲՀԿ-ն նախընտրում է տեղերում աշխատանք կազմակերպելը: Ու ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը ցույց է տալիս, որ ներսում ՀԱԿ-ԲՀԿ կարծիքների բավականին կոշտ բախում է եղել, ու համաձայնության չեն եկել: Այլապես, ՀԱԿ-ը հրապարակավ չէր հայտնի մտահոգություն, որ հանրահավաքներ չանելը կթուլացնի շարժումը եւ իշխանությանը հնարավորություն կընձեռի "եռյակը" ներսից պառակտելու: ԲՀԿ-ն էլ ընդհակառակը` պնդում է, որ ժամանակն աշխատում է հօգուտ "եռյակի": Ինչեւէ, թեեւ հայտարարվեց, որ չորեքշաբթի "եռյակը" միասնական տեսակետ կներկայացնի, սակայն հակասության առկայությունն ակնհայտ է:
ԲՀԿ քաղխորհրդի որոշման հրապարակումը ԲՀԿ տեղական գրասենյակների բազայի վրա "համաժողովրդական շարժման շտաբների" ցանց ձեւավորելու վերաբերյալ միանգամից հարուցեց ՀԱԿ-ի դժգոհությունը: Քանզի միայն հանրահավաքային միջավայրում ԼՏՊ-ն կարող է դրսեւորել իր լիդերական հատկությունը, իսկ շտաբային բնույթի կամ այլ կառուցվածքային աշխատանքներում ուժեղը նա է, ով օժտված է ավելի մեծ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսով: Պարզ է, որ այդ պայմաններում վճռորոշ է դառնում ոչ թե ճարտար լեզուն եւ քաղաքական փորձը, այլ փողը եւ մարդաքանակը հաշվող համրիչը: Տվյալ դեպքում, ՀԱԿ առաջնորդի "քաղաքագիտական վերլուծությունները" չեն աշխատում, եւ ՀԱԿ-ին մնում է կամ համակերպվելը, կամ հեռանալ: Իզուր չէր, որ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը սրտի ուզածի չափ կարող է ինքնուրույն անցկացնել հանրահավաքներ եւ այլ հրապարակային միջոցառումներ, եթե հարկ է համարում: Բայց նաեւ ակնհայտ է, որ Լեւոնը մեն միայնակ կամ Րաֆֆիի հետ միասին կարող է միայն խղճուկ մի բան հավաքել հրապարակում, դրանով իսկ ի ցույց հանելով սեփական իրական քաղաքական քաշի չնչինությունը:

"ՄԱՅԴԱՆՆԵՐԻ" ՅՈԹՆ ՈՒ ՔԱՌՍՈՒՆՔԸ

"Եռյակը" մայդանային փորձ կարող է անել միայն մի դեպքում` եթե ամենաուշն այս ուրբաթից սկսի շուրջօրյա հանրահավաքները եւ այլ փողոցային միջոցառումները, որոնց ընթացքում հմուտ հռետորներն անընդհատ տաքացնեն ամբոխին, ու դրան գումարվեն նաեւ թեեւ ոչ մեծ, բայց մարտունակ գրոհային ջոկատները: Սակայն ԲՀԿ քաղխորհրդի "շտաբային" որոշումը նշանակում է, որ այլեւս ԲՀԿ-ն է փաստացի լիդերը, եւ եթե համաձայնություն չտա` ոչինչ էլ չի լինի: Իսկ, խոշոր հաշվով, ԲՀԿ-ի ինչի՞ն է պետք գնալ կտրուկ առճակատման իշխանության հետ, անցնել կարմիր գիծը, որից հետո ԲՀԿ-ի գործարար հատվածը կշտապի ազատվել ԲՀԿ անդամատոմսերից նույնքան փութաջան, որքան կձգտեր դեն նետել այրվող շապիկը:
Իսկ ՀԱԿ-ի իրական նպատակը, եթե ոչ ԵՏՄ անդամակցության տապալումն է, ապա գոնե ներքաղաքական խոշոր ցնցումը, որը կապահովի "կազմաքանդում": Եվ ԼՏՊ-ի` ԵՏՄ-ին տված հրապարակային երդումները առերես են, ճիշտ ու ճիշտ այն թուրքական ասացվածքին համապատասխան, որ եթե չես կարող կտրել քեզ հարվածող ձեռքը, ապա համբուրիր եւ դիր գլխիդ: Իսկ այժմ ԲՀԿ-ի որոշումով` ՀԱԿ-ի ձեռքից գնում է ե՛ւ Մայդանի, ե՛ւ "կազմաքանդումների" շանսը: Հիմա ԲՀԿ-ն, եթե կամենա` իր ռեսուրսը կօգտագործի իշխանության վրա ճնշում գործադրելու համար, այլ հարց է` դա կանի ի շահ իր կուսակցակա՞ն շահի, թե՞ Ռոբերտ Սեդրակիչի: Կարող է կամենալ նաեւ բանակցել եւ համաձայնության գալ իշխանության հետ: Բայց երկու դեպքում էլ, ՀԱԿ-ին հասանելիքը, եթե արտահայտվենք օլիգարխիկ կրիմինալի լեզվով, "թուլափայ" է ու ոչ ավելին:
Իսկ գլոբալ առումով, եթե ամփոփենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել ոչ իշխանական դաշտում, դա կարելի է բնութագրել որպես մայդանների յոթն ու քառսունքը տալու գործընթաց: Բոլոր արեւմտամետ ուժերի կատարյալ համախմբումով ու մեկտեղումով Մայդանի փորձ անելու փոխարեն ստացվեց Ազատության հրապարակի եւ հրապարակային բողոքների հարթակների գրավումը "քառյակի" կողմից, այդպես էլ իրեն ընդդիմություն չհռչակած ԲՀԿ-ի պատճառով դա կոչվեց ոչ թե ընդդիմադիր, այլ ոչ իշխանական... Հետո հեռացան դաշնակները, հետո ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասին որոշում էին, թե ինչպես "քըշ" անել ռուսների աչքում իրենց համար պրոբլեմ ստեղծող "Ժառանգությանը": Իսկ հիմա էլ նման է, որ ԲՀԿ-ն է ՀԱԿ-ի առաջ ընտրություն դրել` կամ "քըշ" եղեք, կամ դարձեք գրպանային կցորդ: ՀԱԿ-ը իր գործն արել է` մաքրել ԲՀԿ-ի վրայից ե՛ւ մարտիմեկի, ե՛ւ "օլիգարխիկ կրիմինալ" լինելու խարանները, հետեւաբար ՀԱԿ-ը, խոշոր հաշվով, այլեւս պետք չէ: Այժմ ՀԱԿ-իստները "Լեւոն պապիով" հանդերձ վերածվել են իզուր տեղը ռեսուրս ուտող խառնակիչ եւ լաչառ թոշակառուների:
Դե, իսկ Մայդանը... Մայդանի յոթն ու քառսունքը տրված է, ու դա այլեւս մնացել է քաղցր, բայց անիրագործելի երազանք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում