"ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ" ՔՈՂԻ ՏԱԿ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ՉՍԻՐԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

"ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ" ՔՈՂԻ ՏԱԿ

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ՉՍԻՐԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանում այսօր գործող հասարակական կազմակերպությունների մի մասի նպատակը ոչ թե երկրում որեւէ խնդիր լուծելն է, այլ տարբեր ձեւերով ու միջոցներով արեւմտյան բարքերի տարածելը: Ֆինանսավորվելով Արեւմուտքից` նրանք ամեն կերպ ցանկանում են հայ հասարակության մեջ սերմանել այնպիսի սովորություններ, որոնք կստվերեն հայկական ավանդույթները: Օրինակ` կանանց իրավունքների պաշտպանության քողի տակ քարոզել հավասարության լոզունգներ եւ հորդորել, որ կանայք էլ կարող են ցանկացած ժամանակ վերածվել տղամարդու:
Այսպիսի քարոզներին նվիրված` Հայաստանում տեղի են ունենում տարբեր կոնֆերանսներ եւ հանդիպումներ: Դրանցից հերթականը խտրականության արգելման վերաբերյալ համաժողովն էր` "Կոնգրես" հյուրանոցում: Առաջին հայացքից թվում է, թե ինչ-որ խնդիրների վերհանմանը եւ լուծմանն ուղղված "անշառ" համաժողով է, մանավանդ որ բացման խոսքն ասել է ՀՀ արդարադատւթյան նախարար Հովհաննես Մանուկյանը: Իսկ ահա նախարարի գնալուց հետո մարդիկ անցել են իրենց  սովորական քարոզչությանը: Նախ` կոնֆերանսի մի հատվածը "նվիրել են" "Իրավունք" թերթին, եւ օրինակ Եվրադատարանի անդամության թեկնածու, փաստաբան Արա Ղազարյանը հավասարության նշան էր դրել համասեռամոլներին բացասաբար վերաբերվելու եւ Հայոց ցեղասպանության միջեւ: Օտար վարք ու բարք քարոզողների համար արգելք հանդիսացող եւ դիմադրություն ցույց տվող ամեն ինչ դառնում է նրանց "աչքի փուշը", ուստի պահը չեն կորցնում հանդես գալ իրենց մանիպուլյացիաներով եւ անմեղ ձեւանալով, ասել, թե իրենց "իրավունքները" ոտնահարում են:
Նշված  համաժողովի նպատակն էր` իբր վերհանել Հայաստանում խտրականության եւ անհանդուրժողականությանն առնչվող խնդիրները եւ առաջարկել խտրականության տարբեր ձեւերի կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ: Դե առաջարկվող "արդյունավետ" մեխանիզմները պարզ են` կանանց եւ տղամարդկանց միջեւ ժխտել բնական կենսաբանական տարբերությունը, դեմ չարտահայտվել տարբեր աղանդների եւ ազատ թողնել, որպեսզի մարդիկ կարողանան  քարոզել ամեն տեսակի աղանդները եւ համասեռամոլություն: Այդ ամենը տեղի ունեցավ նաեւ դռնփակ "սեկցիոն" աշխատանքի ընթացքում...
Նման կոնֆերանսներին սովորաբար հրավիրում են գործող մի շարք հ/կ-ների ներկայացուցիչների, որպեսզի իրենց նպատակներն իրագործելու համար գործընթացի մեջ ներգրավեն նորանոր մարդկանց: Մարդկանց մոլորեցնելու համար ներկայացնում են իրենց "ջանքերով" տպագրված թերթեր, (որն ի դեպ` 2012  թվականի տպագրություն էր) եւ շապիկին մի քանի պատգամավորների նկարներ դնելով, ցույց են տալիս, որ իրենք ամեն ինչ իբր ճիշտ են անում ու նույնիսկ իբր ունեն պետական աջակցություն: Այնինչ, նրանց միակ նպատակը հավանաբար պետության հիմքերը խարխլելն է, իսկ այնտեղ ապրող մարդկանց դարձնել ուղեղալվացման զոհեր, որոնք կդառնան հեշտ կառավարելի եւ ենթարկվող: Ի վերջո, այդպիսի կազմակերպությունները դրսից ստանում են հսկայական ֆինանսավորում եւ ամեն ինչ անում են, որպեսզի "տերերը" գոհ մնան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ- Կարծում ենք, բոլոր դեպքերում բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում եւ ՀՀ արդարադատության նախարարը պետք է առավել ուշադիր լինեն, թե որ միջոցառումներն են պատվում ողջույնի խոսքով: Նաեւ ՀՀ արդարադատության համակարգի ուշադրությունը պետք է հրավիրենք Եվրադատարանում ՀՀ-ն ներկայացնելու 3 թեկնածուներից մեկի` փաստաբան Արա Ղազարյանի կեցվածքի վրա: Մի կողմ թողնենք բարոյական ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող նրա կողմից համասեռամոլների եւ Ցեղասպանության ենթարկված հայերի միջեւ հավասարության նշան դնելը, որը անչափ դժվար է բնութագրել տպագիր բառապաշարի շրջանակում: Ուշադրություն հրավիրենք այն հանգամանքին, որ ժողովրդավարական հիմնարար սկզբունքի` խոսքի եւ կարծիքի ազատության անժխտելի առավելությունը հաստատած ՀՀ դատական ակտը այդպես կոպտորեն կասկածի տակ դնող անձի հնարավոր պաշտոնավորումը Եվրադատարանում` որպես ՀՀ ներկայացուցիչ, մեղմ ասած, խիստ ոչ նպատակահարմար է:
Իսկ փաստաբան Արա Ղազարյանին հրավիրում ենք հրապարակային բանավեճի "Ազդակ" ակումբում` հենց ժողովրդավարական հիմնարար արժեքների հարցի շուրջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում