ԵՎՐՈՊԱՆ ՀԱՐԳՈՒՄ Է ՀՀ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՍՈՒՎԵՐԵՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱՆ ՀԱՐԳՈՒՄ Է ՀՀ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՍՈՒՎԵՐԵՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Օրերս հայաստանյան պատվիրակությունը «Եվրանեսթ» արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մասնակցեց ԽՎ-ի 4 մշտական հանձնաժողովների հերթական նիստերին: Թե արդյո՞ք համապատասխան հանձնաժողովներում քննարկված հարցերում եղել են կետեր, որոնք հակասել են ՀՀ` ԵՏՄ անդամակցմանը, «Իրավունքը» նախ փորձեց պարզել հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀՇամետ պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՑ, ով նշեց. «Որեւէ հարց չի առնչվել Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը, քանի որ դա մի ֆորմատ է, որտեղ Հայաստանի պատվիրակությունը Եվրամիության հետ ուղիներ է որոնում` ավելի համահունչ գործել եւ շարունակել մեր համագործակցությունը: Ինչ վերաբերում է ՀՀ` ԵՏՄ անդամակցմանը, դա մեր սուվերեն որոշումն է եւ մեր ներքին քննարկման հարցը, եւ որեւէ հանձնաժողովում նման հարց չի բարձրացվել»: Մեր հարցին ի պատասխան`Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը ղեկավարող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ էլ հավելեց. «Ադրբեջանցիները փորձեցին հարց բարձրացնել, թե այսօր Հայաստանը` լինելով ԵՏՄ անդամ, շարունակելո՞ւ է Եվրամիության հետ իր հարաբերությունները: Բայց անմիջապես մեր եվրոպական գործընկերներն իրենք Ադրբեջանի պատվիրակության հարցը կասեցրին` ասելով, որ դա իրենց խնդիրը չէ, եւ բոլորս էլ շահագրգռված ենք, որ պետությունները եւ քաղաքական ուժերը Եվրախորհրդարանում հետագա երկխոսությունը զարգացնեն եւ ընդլայնեն: Այնպես որ, նման խնդիր արհեստականորեն փորձվեց մեկ-երկու ձեւակերպմամբ առաջ բերել, բայց անմիջապես կանխվեց, որովհետեւ դա այլեւս քաղաքական օրակարգում չկա»: Ապա պարոն Զաքարյանը հստակեցրեց. «ԵՏՄ անդամակցման հարցում Հայաստանն ունի իր սուվերեն որոշումը, եւ բոլորը հայտարարել են այդ սուվերեն որոշման նկատմամբ իրենց հարգանքն ու մոտեցումները: Եվ այս առումով, բնականաբար, շարունակելու ենք զարգացնել մեր բազմաբնույթ քաղաքականությունը նաեւ Եվրախորհրդարանում»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում