ԱԺ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈ՞ՒՆ
Արխիվ 12-16ԱԺ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈ՞ՒՆ
Երեկ խորհրդարանում, երբ քննարկվում էր «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ խոսեց հենց այն հանձնաժողովի դեմ, որի անդամն է ինքը: Ըստ պարոն Պողոսյանի, քանի որ վերոնշյալ փոփոխությամբ` Արտակարգ իրավիճակների նախարարությունը միանալու է Տարածքային կառավարման նախարարությանը, ուրեմն` համապատասխանաբար պետք է Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովից հանել ազգային անվտանգությունը եւ կցել Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին կամ` հակառակը: Այս հարցը հանկարծակիի բերեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ, ով նստած տեղից սկզբից վրդովվեց, ապա ծիծաղելով փորձեց դուրս գալ տհաճ իրավիճակից: Ինչեւէ, հավանաբար Թ. Պողոսյանն այս հայտարարությունից հետո հանձնաժողովում նկատողության կարժանանա, քանի որ ո՛չ ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ո՛չ էլ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի սրտով չէ մաս-մաս լինելը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

