Երանի ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ խուսափեինք նրանից. Գալուստ Սահակյան
Արխիվ 12-16Երանի ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ խուսափեինք նրանից. Գալուստ Սահակյան
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Գալուստ Սահակյանին մեղադրեց կառավարության ներկայացրած նախագծերին նախապատվություն տալու եւ իրենց ներկայացրած հարցի քննարկումից խուսափելու մեջ :
Ի պատասխան Գալուստ Սահակյանը ասաց. «Երանի ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ մենք խուսափեինք նրանից»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը ղեկավարվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով և չի խախտել այն: Նա ընդգծեց, որ արտահերթ կարգով կքննարկվեն թե կառավարության, թե ընդդիմության ներկայացրած նախագծերը:

