ԻՆՉՈ՞Ւ ՀԱԿ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ՀԱԿ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
Այսօր ՕԵԿ խմբակցությունում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի քննարկումը, որին մասնակցում էին նաեւ ներկայացուցիչներ ԲՀԿ-ից եւ «Ժառանգությունից»: Նիստի ավարտից հետո «Իրավունքը» ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց ընտրական օրենսգրքի փոփոխությանն առնչվող ինչ հարցեր են քննարկվել: «Քննարկումների հիմքում դրել ենք 100% համամասնական ընտրակարգը, ընտրացուցակների հրապարակումն ընտրություններից հետո, կրկնակի քվեարկությունը բացառելու մասին մի շարք դրույթների կիրառումը, ընտրողի ինքնությունը բացահայտելու դեմ ուղղված մի շարք առաջարկներ»,- տեղեկացրեց ՕԵԿ պատգամավորը:
Հովհ.Մարգարյանի խոսքով`հաջորդ նիստում ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի քննարկմանը ներկա կլինեն փորձագետներ:
Իսկ թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի մասնակցել այս քննարկումներին, պատգամավորի խոսքով ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դրել նման նախագիծ,չնայած ՀԱԿ-ը կողմ է 100% համամասնական ընտրակարգին:
Սոնա Դավթյան

