ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՎԱՅՐ ԴՆԵԼՆ ԱՆԼՈՒՐՋ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՎԱՅՐ ԴՆԵԼՆ ԱՆԼՈՒՐՋ Է ՀԱՄԱՐՈՒՄ
«Իրավունքն» այսօր ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից պարզեց, թե ինչո՞ւ ԲՀԿ պատգամավորները համաժողովրդական շտաբների ձեւավորմանը զուգահեռ վայր չեն դնում իրենց պատգամավորական մանդատները: Ի պատասխան պատգամավորը խորհուրդ տվեց մեզ ավելի լուրջ բաներից խոսել:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ ԲՀԿ պատգամավորները մանդատները վայր չեն դնում:
-Դուք ուզում եք, որ կյանքի բոլոր դեպքերը պլանավորե՞նք:
-Բայց հավանակա՞ն է, որ ԲՀԿ պատգամավորները մանդատները:
-Բայց ինչո՞ւ դնենք:
-Որպես բոյկոտի ձեւ ուղված իշխանություններին իշխանափոխություն հայտարարելու համատեքստում:
-Մենք բոյկոտի շատ ավելի լուրջ ձեւեր գիտեք:
Հոկտեմբերի 24-ի եռյակի ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքին Ազատության հրապարակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձախողումներ ունի նաեւ արտաքին քաղաքական դաշտում: Արդյոք ձախողում ասելով` ԲՀԿ առաջնորդը նկատի է ունեցել Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը:
-Ոչ, խոսքը բազմաթիվ այլ ձախողումների մասին է:
-Ինչ ձախողումների:
-Այդ թեմայի մասին կխոսենք հետո:
Սոնա Դավթյան

