ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ը ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆԱԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-Ը ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆԱԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնի է, որ «Եռյակը»` ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության սենյակում կազմակերպել էին հերթական նիստը: Նիստի ավարտից ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Իրավունքը» պատգամավորին հարց ուղղեց` ինչո՞ւ արտահերթ նախագահական ընտրություններ չի պահանջում ԲՀԿ-ը: «Եկեք, թողեք այն խնդիրները, որոնք մենք համարում ենք բովանդակային կամ տակտիկական որոշենք մենք»,-ասաց պատգամավորը:
Եթե իշխանություններին չի հետաքրքրում «եռյակի» պահանջները, որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, Ստեփան Մարգարյանն ասաց. «Գնում ենք առաջ, մեծացնում ենք շարժման մասշտաբները, ճնշումները, այն ակցիաները, որոնք ներառում են հանրահավաքներ, նստացույցներ»:
Այսինքն` չի՞ բացառվում, որ օրինակ, ԲՀԿ առաջնորդը նստացույց անի Ազատության հրապարակում, Ստեփան Մարգարյանի խոսքով` ոչինչ բացառել չի կարելի:
Հ.Գ. Հետաքրրքիր է, եթե Ստեփան Մարգարյանը, ի պատասխան մեր հարցադրմանը, հայտարարում է, որ ԲՀԿ-ը, իշխանափոխություն ասելով, նկատի ունի նաեւ Սերժ Սարգսյանի ու կառավարության հրաժարականը, ինչու չեն պահանջում նաեւ արտահերթ նախագահական ընտրություններ: Թե այսքանից հետո ինչի հիման վրա է ԲՀԿ-ը հայտարարում, որ «եռյակն» ունի միասնական օրակարգ, այդպես էլ պարզ չէ:
Սոնա Դավթյան

