ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
Արխիվ 12-16ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մարզային հերթական շրջայցը Արարատի մարզում էր: Նախարարի այցի առաջին կանգառը մեծանուն հայ գրող Պարույր Սեւակի վթարի վայրում էր, որտեղ տիկին Պողոսյանը ծաղիկներ դրեց նույն վայրում վեր խոյացող հուշակոթողին: Այնուհետեւ այցելեց Պ. Սեւակի տուն –թանգարան, որտեղ ընթանում էին թանգարանի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները: Թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նախարարին ներկայացրեց նոր կառուցվելիք շենքի նախագիծը եւ այն խնդիրները, որոնք ունի թանգարանը: Հասմիկ Պողոսյանը ծանոթանալով այդ խնդիրներին փաստեց, որ թանգարանը կունենա բոլորովին նոր կարգավիճակ, երբ շահագործման հանձնվի նոր մասնաշենքը.«2013 թվականին նոր մասնաշենքի կառուցման մասին եղել ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականը: Մենք ընդհանրական աշխատանքներ պետք է կատարենք, որպեսզի թանգարաններում միշտ լինի երեխաների շարժ,-նշեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Նախարարի հաջորդ այցը Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցն էր, որտեղ նախարարին դիմավորեց դպրոցի շնորհալի սաները`իր երաժշտական կատարումներով:Դպրոցում գործում են տարբեր բաժիններ: Հենց այս դպրոցի սաներին`Գեւորգ Մելիքյանին 2013 թվականին նախարարության շրջանառու հիմնադրամից տրամադրվեց թառ նվագարանը:
Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոցի սաները նույնպես նախապատրաստվել է նախարարի այցելությանը: Այս դպրոցում նույնպես նախարարը տեղում ծանոթացավ դպրոցի խնդիրներին, որից հետո շրջեց դասասենյակներով.«Կան երաժշտական գործիքներ, որոնք այստեղ չեն կարողանում լարել, սա նոր խնդիր էր, որը մենք արձանագրեցինք, որին անմիջապես կարձագանքենք եւ մասնագետների օգնությամբ խնդիրը կլուծենք: Մարդիկ այնքան աշխատավարձի մասին չեն խոսում, որքան շենքային պայմանների: Սա իսկապես մեծ խնդիր է եւ անկեղծորեն պետք է ասեմ, որ մենք միայն ժամանակի մեջ կարող ենք այս խնդիրները լուծել: Այսօր հիմնական խնդիրը նյութատեխնիկական պայմանների բարելավումն է, որովհետեւ մնացյալ հարցերը կլուծվեն»,-գեղարվեստի դպրոցի խնդիրներին ծանոթանալուց հետո նշեց Հ. Պողոսյանը:
Նրա խոսքով` երաժշտական գործիքների խնդիրը ավելի հեշտ կլուծվի, քանի որ գործում է մշակույթի նախարարության շրջանառու հիմնադրամը:
Իր մարզային այցելությունների ընթացքում նախարարաը մարզերի գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրում է վերջին տարիներին պետական պատվերով տպագրված երաժշտական գրականություն: Արարատի մարզում նույնպես ստացան այդ գրականությունը: Նախարարը այս այցելության ընթացքում մի շարք մշակութային հաստատոթյունների մանկավարժների եւ ղեկավարների պարգեւատրեց նախարարության պատվոգրերով`իրենց կատարած աշխատանքի համար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

