ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆ ՈՒՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱԿՆ ԳՐՔԵՐԻ ՊԱԿԱՍ
Արխիվ 12-16ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆ ՈՒՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱԿՆ ԳՐՔԵՐԻ ՊԱԿԱՍ
Օրեր առաջ Արարատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանում տեղի ունեցավ հայ անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում հավաքված հյուրերին ներկայացվեց Ս. Պողոսյանի կյանքը եւ նրա գործունեությունը: Գրադարանի տնօրեն Յուրա Պետրոսյանի խոսքով`մարզային գրադարանում նման ցերեկույթներ եւ երեկոներ հաճախ են անցկացվում`նվիրված հայ անվանի հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչներին.«Մենք ապրում ենք լիաթոք գրական կյանքով»,-գրադարանի գործունեությունը բնորոշեց ՅՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ ավելացրեց, որ նման միջոցառումներ դեռ շատ են լինելու.«Մոտենում ենք Հայոց Ցեղսապության 100-րդ տարելիցին ես «Միշտ պահանջիր եւ դատապարտիր»-ի կոմնակից եմ, ուստի ցեղասպանությունն վերապրածներին եւ նրանց զավակներին նվիրված միջոցառումնները կշարունակենք այս ձեւով»,-նշեց գրադարանի տնօրենը:
Արարատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանը հիմնադրվել է 1947 թվականին: 2011 թվականին ՀՀ մշակույթի նախարարության եւ կառավարության աջակցությամբ գրադարանը հիմնովին վերանորոգվել է: Այժմ գրադարանում պահվում է մոտավորապես 100 հազար գրքային ունեցվացք: Չնայած գրքերի նման թվաքանակի` գրադարանն ունի գրքերի պակաս, ըստ տնօրենի` ուսումնական եւ պատմական գրքերի պահանջարկ շատ կա, սակայն գրադարանը չի կարող այդ պահանջարկը բավարարել.«Մենք ֆինանսավորվում ենք եւ մեզ հատկացված ֆինանսական միջոցներով գնում ենք գրքեր: Բացի այդ, մեզ օգնում են բազմաթիվ հրատարակչական տներ: Սակայն պատմական եւ ուսումնական գրքերի բացը չենք կարողանում լրացնել»,-ընդգծեց Յ. Պետրոսյանը: Նրա խոսքով`գրադարանը «խեղճանում» է նաեւ գրքերի էլեկտրոնյաին տարբերակից, կան համակարգիչներ, սակայն դրանք ունեն վիրուսներ եւ գրքերը էլեկտրոնային դարձնելու համար առաջանում են խնդիրներ.«Այս ամենին զուգահեռ ես աշխատանքներ եմ տանում, ոպեսզի գրադարանն ամեն օր համալրվի: Եթե գրադարան ամեն օր գիրք չի մտնում, ապա այդ գրադարանը պետք է փակել»,-եզրափակեց Յուրա Պետրոսյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

