՛՛ԵՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ՛՛
Արխիվ 12-16՛՛ԵՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ՛՛
Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ամենայն վիրավորվածությամբ հարց բարձրացրեց, թե ինչու չեն անջատվում ՀՀԿ խմբակցության այն պատգամավորների խոսափողները, ովքեր մեղադրանքներ են հնչեցնում ընդդիմության հասցեին. <<Կխնդրեի պատկան մարմիններին ուշադրություն դարձնեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ նա ասում է, թե ընդդիմության ելույթներից,գործունեությունից նավթադոլարների հոտ է գալիս: Թող պարոն Բաղդասարյանին հրավիրեն Ազգային անվտանգություն եւ հարցնեն, թե ինչ նկատի ուներ դա ասելով>>: Սրան ի պատասխան <<Իրավունքի>> հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ նա անհանգստացած է Նիկոլ Փաշինյանի անհանգստությամբ. <<Եթե իրենք խնդիրներ ունեն, ապա թող գնան համապատասխան մարմիններ եւ դիմումներ գրեն: Ցանկանում եմ վերջնական սահմանափակել եւ մեկ անգամ եւս ասել, որ այո, որ նման ելույթներից նավթադոլարների հոտ է գալիս: Այո, եթե մարդիկ կանգնում եւ մեղադրում են մեր պետությանը, մեր պետության առաջին դեմքին դավաճանության մեջ, ապա այդպես է՝ այդ հոտը գալիս է: Ես կարծում էի, որ այս խոսակցությունները ավարտվել են, բայց ախր սա Նիկոլ Փաշինյանի գործը չէ, որի մասին նա խոսում է: Նա պարզապես պաշտպան է կանգնում այն անձանց, ովքեր նման ելույթներ են ունենում: Թող գնան այդ ելույթները ուսումնասիրեն, հետո մեղադրանքներ հնչեցնեն>>:
Պարոն Բաղդասարյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք <Իրավունքի> վաղվա տպագիր մամուլում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

