ԲՀԿ-Ի ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽ ՁԵՌՔԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽ ՁԵՌՔԸ

 

«Եռյակը»` ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության  սենյակում կազմակերպել էին  հերթական  նիստը: Մոտ երկու ժամ տեւած նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպչական  հարցեր, որոնք առնչվում են համաժողովրդական շտաբների  աշխատանքին, ինչպես նաեւ քննարկվել են  եռյակի  առաջիկա  անելիքները:  Նիստի ավարտից հետո այս մասին  լրագրողներինբ տեղեկացրեց  ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով՝ չորեքշաբթի օրը, եւս նախատեսված է անցկացնել «եռյակի» նիստ, որից հետո «եռյակի»  կողմից կհնչի վերջնական հայտարարություն:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի այն հայտարարությանը, թե  համաժողովրդական շտաբների ստեղծումը կարող է ճակատագրական  սխալ լինել, եթե դադարեցվեն  հանրահավաքների անցկացումը, որից կարելի է ենթադրել, որ «եռյակը»  կպառակտվի, Ստեփան Մարգարյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, նման բան չի լինի: Ես նորմալ եմ համարում, որ յուրաքանչյուրն ունի իր տեսակետը այս կամ այն խնդրի վերաբերյալ»:

Իշխանափոխության  պահանջը դեռ «եռյակի», օրակարգո՞ւմ է հարցին ի պատասխան Ստեփան Մարգարյանն  ասաց, որ պահանջների առումով ոչինչ չի փոխվել:

«Իրավունքի» հարցին` արդյոք ԲՀԿ-ը իշխանափոխություն ասելով` նկատի ունի Սերժ Սարգսյանի ու ՀՀ կառավարության հրաժարականը, ԲՀԿ պատգամավորն ասաց, որ իրենք նկատի ունեն ընդհանուր իշխանափոխություն, դա բոլորին է վերաբերում:

Հստակեցնող հարց հնչեցրինք`ԲՀԿ-ը իշխանափոխություն ասելով` նկատի ունի՞  Սերժ Սարգսյանի ու ՀՀ կառավարության հրաժարականը, Ստեփան Մարգարյանն ասաց. «Այո,  պլյուս համակարգային փոփոխություն»:

Հ. Գ. Իսկ ինչո՞ւ են ԲՀԿ այլ պատգամավորներ, հատկապես ԲՀԿ-ի գործարար թեւը խուսափում նման հայտարարություն հնչեցնել:  Կուսակցության ներսում առկա այս իրավիճակը, կարծում ենք, կարելի է  բնորոշել հետեւյալ կերպ` ԲՀԿ-ի աջ ձեռքը չգիտի, թե ինչ էանում ձախը:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում