ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ԵՎՐԱՆԵՍՏՈՒՄ ՇԱՀԱՐԿԵԼ ՀՀ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ԵՎՐԱՆԵՍՏՈՒՄ ՇԱՀԱՐԿԵԼ ՀՀ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Նոյեմբերի 4-6-ը Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովում էր գտնվում հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում էին ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեցին պատվիրակության անդամները, Ադրբեջանը նիստերի ժամանակ փորձել է շահարկել Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության անդամակցման հարցը, սակայն այն կանխվել է եվրոպացի գործընկերների կողմից: Պատվիրակության նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ հավելեց, որ եվրոպացի գործընկերներն ընդունում ու հարգում են Հայաստանի Հանրապետության որոշումը` ԵՏՆ անդամակցման հարցում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

