ՀԱԿ-Ը ԲՀԿ- Ի ՎՐԱ ՄՈՒՆՆԱԹ ՉԻ ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ 2008-ԻՆ ՀԱԹԱԹԱ ԷՐ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ը ԲՀԿ- Ի ՎՐԱ ՄՈՒՆՆԱԹ ՉԻ ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ 2008-ԻՆ ՀԱԹԱԹԱ

ԷՐ ՏԱԼԻՍ

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ի պատասխան այն հարցադրմանը, թե եղե՞լ է ԲՀԿ առաջնորդի ու ՀՀ նախագահի հանդիպում, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ ոչ մեկից ոչ մի տեսակ հաստատում չի ստացել և չի ցանկանում զբաղվել մամուլի չհիմնավորված սպեկուլյացաներով: «Ես նման ինֆորմացիա չունեմ ոչ մի վստահելի աղբյուրի կողմից: Ես չեմ ցանկանում քննարկել անվստահելի աղբյուրներ»,- ասաց Զուրաբյանը:

Խոսելով ԲՀԿ-ի հետ հանրահավաքների անցկացման վերաբերյալ տարաձայնությունների մասին, Լևոն Զուրաբյանը նշեց, որ որևէ տարաձայնություն չկա:

«Մենք ընդամենը ներկայացնում ենք արդյունավետ պայքարի վերաբերյալ մեր մոտեցումները, ուրիշ բան չենք անում, ոչ մեկին ոչ մեղադրում ենք, ոչ մուննաթ ենք գալիս: Մենք ներկայացնում ենք մեր տեսակետները և համոզված ենք մեր տեսակետի մեջ և ցանկանում ենք, որ մեր տեսակետը հաղթի: Իսկ վերջին հաշվով ամեն ինչ որոշվում է «Եռյակի» քննարկումներով: Մտահոգությունները, պայքարի վերաբերյալ տարբեր մոտեցումները հաղթահարելի են»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: 

ՀԱԿ խմբակցության ղեկավարն ավելացրեց, որ ԲՀԿ-ի հետ ունեն գործընկերային փոխըմբռնման հարաբերություններ, եւ ինքը որևէ խնդիր չի տեսնում: «Իրականում, դաշնակիցների հարաբերություններում սա սովորական բան է: Ստալինն ու Չերչիլն էլ միշտ էլ բանավիճել են, թե, երբ և ով ինչ պետք է անի: Մեկն ասում էր սա է ճիշտ, մյուսն ասում էր չէ դա ճիշտ չէ եւ այլն»,- եզրափակեց Զուրաբյանը:

Հ.Գ Ճիշտ է ՀԱԿ-ը, հավանաբար, հիմա ԲՀԿ-ի վրա մուննաթ չի գալիս, բայց 2008 թվականին քննադատում էր ԲՀԿ-ին «ավազակապետության» ու «մոնղոլ-թաթարական» ռեժիմում դերակատարություն ունենալու ու հաթաթա էր տալիս տապալել այդ ռեժիմը: ԲՀԿ-ի հասցեին  հնչեցված  մեղադրանքների ու լուտանքների մասին էլ չենք խոսում:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում