ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. «ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՈՒ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. «ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՈՒ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋԵՎ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին եղել է ԲՀԿ առաջնորդի ու Սերժ սարգսյանի հանդիպում, որի մասին արդեն մի քանի օր է գրում է մամուլը: Տիգրան Ուրիխանյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին, բայց ասաց, որ հանդիպում չի եղել:
Ինչ վերաբերում է «եռյակի» ներսում առկա տարաձայնություններին, մասնավորապես այն, որ ՀԱԿ-ը պնդում է, որ շուրջօրյա հանրահավաքներ անհրաժեշտ են, իսկ ԲՀԿ-ը կողմ է զբաղվել միայն համաժողովրդական շտաբների ձեւավորման գործընթացով, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ՀՀ քաղաքացուն հուզում է արտագաղթի կասեցումը, աղքատության վերացումը, արդարությունը, աշխատատեղերի բացումը: Այս խնդիրներից քաղաքացիների շեղումը դատապարտված է ձախողման: Իսկ հանրահավաքներ կլինեն, թե ոչ, այդ հարցին, ըստ պրն. Ուրիխանյանի, կպատասխանեն ԱԺ ոչ իշխանական ուժերը:
Արդյոք ԲՀԿ-ը կողմ է հանրահավաքներ անելուն, ԲՀԿ մամլո խոսնակն ասաց, որ մարդիկ հանրահավաքին չեն սպասում, այլ իշխանափոխության:
Սոնա Դավթյան

